00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը նաև ՀՀ–ին հիմնական օրակարգից շեղելու փորձ էր. Միրզոյան

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների մի մասը ծանրացած է հենց ԱԳՆ–ի ուսերին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում, և սա նաև փորձ էր շեղելու Հայաստանին հիմնական օրակարգից` ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ–ի շուրջ։ Այսօր ՀՀ ԱԺ վարկային և բյուջետային մշտական հանձաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Դա խաղաղության օրակարգն է և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը։ Կարծում ենք՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է ու շանս ունի և՛ շարունակական իր գոյությունն ապահովել, և՛ զարգացումն էլ շարունակական լինի»,– ասաց Միրզոյանը։
Ըստ նրա` ընթացիկ տարին բյուջետային ծախսերի առումով բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես ծրագրվում էր։ Նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետևանքով ԼՂ–ի հայերն այլ ելք չունեցան, քան փրկվելու համար լքել իրենց տները։
«Դրա հետևանքով այսօր ունենք 100 հազարից ավելի փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ ու երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին են ծանրանում` դառնալով նաև ԱԳՆ–ի նպատակներն ու խնդիրները, այդ թվում նաև միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն»,– ասաց Միրզոյանը։
Նա հավելեց՝ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի ներքաղաքական կյանքից մինչև սոցիալական համակարգեր։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ միջազգային շատ գործընկերներ զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից ու կազմակերպվածությունից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0