https://arm.sputniknews.ru/20231106/2024-in-2-mlrd-dram-khatkacvi-lgh-ic-teghahanvats-4032-yntaniqi-bnakaranajin-apahvovman-hamar--68287652.html
2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի բնակարանային ապահովման համար
2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի բնակարանային ապահովման համար
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանի խոսքով` այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով է ապահովվել 1735 ընտանիք։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T15:37+0400
2023-11-06T15:37+0400
2023-11-06T16:16+0400
հայաստան
արցախ
բնակարան
տուն
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251601_0:23:1601:923_1920x0_80_0_0_d2b10241a81473b2d9a557971be191ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսված է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել բնակարանային ապահովման ծրագրի համար: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։«2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ շարունակելու ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը: Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով է ապահովվել 1735 ընտանիք»,- ասաց նախարարը։Նրա խոսքով` սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի աջակցություն կտրամադրվի շուրջ 475 միլիոն դրամի շրջանակում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս ծրագրով արդեն իսկ շահառու է դարձել 180 ընտանիք:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251601_53:0:1477:1068_1920x0_80_0_0_de10d19d6179ca728b3a7d48e9923d9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, բնակարան, տուն, նարեկ մկրտչյան
հայաստան, արցախ, բնակարան, տուն, նարեկ մկրտչյան
2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի բնակարանային ապահովման համար
15:37 06.11.2023 (Թարմացված է: 16:16 06.11.2023) Նարեկ Մկրտչյանի խոսքով` այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով է ապահովվել 1735 ընտանիք։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսված է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել բնակարանային ապահովման ծրագրի համար: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ շարունակելու ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը: Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով է ապահովվել 1735 ընտանիք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:
Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի աջակցություն կտրամադրվի շուրջ 475 միլիոն դրամի շրջանակում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս ծրագրով արդեն իսկ շահառու է դարձել 180 ընտանիք:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։