00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բաբկեն Պիպոյան
Տեսչությունների սկզբունքը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանությունը. Բաբկեն Պիպոյան
09:07
7 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Դավիթ Կարապետյանը «լծված է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տիրանալու գործին». Անանուն ահազանգ
09:15
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Ներդրումներ չեն արվել, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը սնանկացման եզրին է. Դավիթ Կարապետյան
09:20
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Կան ֆինանսական խնդիրներ, որոնք տնօրինությունը փորձում է լուծել. Անահիտ Սարգսյան
09:26
2 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների թոշակների համար

© SputnikԲռնի տեղահանվածներ
Բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր մինչ տեղահանությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների ու նպաստների վճարման համար լրացուցիչ 30 մլրդ դրամ կավելացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
Նախարարը նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը։
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ–ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ–ում։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։
Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում։ Հովհաննիսյանը վստահեցրեց` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0