00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները քայլում էին ցուցապաստառներով, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։
Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։
© Sputnik / Aram NersesyanՀՀԿ ակցիայի մասնակիցները
Молодежное крыло РПА провело шествие против действий властей и сдачи Нагорного Карабаха (9 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
ՀՀԿ ակցիայի մասնակիցները
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։
© Sputnik / Aram NersesyanՀՀԿ ակցիայի մասնակիցները
Молодежное крыло РПА провело шествие против действий властей и сдачи Нагорного Карабаха (9 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
ՀՀԿ ակցիայի մասնակիցները
«Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։
Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Մամիջանյան
Молодежное крыло РПА провело шествие против действий властей и сдачи Нагорного Карабаха (9 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Հայկ Մամիջանյան
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։
«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։
ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
© Sputnik / Aram NersesyanԱկցիան ավարտվեց ԱԺ–ի մոտ
Молодежное крыло РПА провело шествие против действий властей и сдачи Нагорного Карабаха (9 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Ակցիան ավարտվեց ԱԺ–ի մոտ
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0