https://armeniasputnik.am/20231109/gvortsadiry-karavarutjan-nisty-sksec-mek-rvope-lrutjamb-68398829.html
Գործադիրը կառավարության նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ
Գործադիրը կառավարության նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Գործադիրի ներկայացուցիչները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի... 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T11:03+0400
2023-11-09T11:03+0400
2023-11-09T11:15+0400
հհ կառավարություն
արցախյան պատերազմ
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48404507_0:84:1600:984_1920x0_80_0_0_6dfbba2a530254c778a7e713d5ae2044.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Գործադիրի ներկայացուցիչները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Դրանից հետո նոր մեկնարկեց օրակարգային հարցերի քննարկումը։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։44–օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3 825 զոհ։ 187 զինծառայողի և 21 խաղաղ բնակչի գտնվելու վայրն անհայտ է։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, սակայն 2023թ–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանի` Արցախի Հանարապետության վրա հարձակման հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին, իսկ ՌԴ զորակազմի բազմաթիվ դիտակետեր ապամոնտաժվեցին։Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմ ունեցավ ավելի քան 200 զոհ և 400 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48404507_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f62994cc705ee109735bedc2cd6abb4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ կառավարություն, արցախյան պատերազմ, զոհ
հհ կառավարություն, արցախյան պատերազմ, զոհ
Գործադիրը կառավարության նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ
11:03 09.11.2023 (Թարմացված է: 11:15 09.11.2023) ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Գործադիրի ներկայացուցիչները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Դրանից հետո նոր մեկնարկեց օրակարգային հարցերի քննարկումը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
44–օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3 825 զոհ։ 187 զինծառայողի և 21 խաղաղ բնակչի գտնվելու վայրն անհայտ է։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, սակայն 2023թ–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանի` Արցախի Հանարապետության վրա
հարձակման հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին, իսկ ՌԴ զորակազմի բազմաթիվ դիտակետեր ապամոնտաժվեցին։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմ ունեցավ ավելի քան 200 զոհ և 400 վիրավոր։