ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման վարկին

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծրագրի նպատակն է կառուցել ճանապարհ, որը կկապի ՀՀ մայրաքաղաքի հարավային և հյուսիսային շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 60 մլն 90 հազար եվրո վարկ կվերցնի Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման համար: Վարկի ստորագրման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ծրագրի նպատակն է կառուցել ճանապարհ, որը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները և կդառնա մայրաքաղաքի հարավային և հյուսիսային շրջանները կապող ևս մեկ երթուղի: Ճանապարհն այնուհետև կմիանա Մոնթե Մելքոնյան պողոտային, որն Իսակովի պողոտան կապում է Աջափնյակ վարչական շրջանի հետ:
«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ
Այսպիսով, կստեղծվի Շենգավիթ և Էրեբունի թաղամասերից դեպի Աջափնյակ և Արաբկիր տանող արագընթաց մայրուղի։
Շինարարության շրջանակներում Հրազդան գետի վրա կկառուցվի նոր կամուրջ։
Լրահոս
0