00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սև ուրբաթի» խախտումներն այս տարի ավելի քիչ կլինեն. փորձագետը հիմնավորում է

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԳնիջեցման հայտարարություն
Գնիջեցման հայտարարություն - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Գնիջեցման հայտարարություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բաբկեն Պիպոյանը պնդում է, որ օրենքն այսօր լայն լծակներ է տալիս ՄՊՀ–ին` իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նաև` սահմանափակում է գնային մանիպուլյացիաներ անելու տնտեսվարողների հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Այս տարի «Սև ուրբաթին» սպառողներին կեղծ զեղչեր առաջարկող տնտեսվարողները պետք է որ ավելի քիչ տոկոս կազմեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` վկայակոչելով անցած տարի խստացված օրենսդրության պահանջները։
«Ենթադրում եմ, որ խախտումները կլինեն ավելի քիչ, քան նախորդ տարի։ Նախորդ տարվանից արդեն կան տնտեսվարողներ, որոնք գիտեն, որ գալու է պետական վերահսկողությունն ու այդ գործն անելու է։ Իսկ անցած տարի օրենքը դեռ առաջին անգամ էր, որ կիրառվում էր, և տնտեսվարղները դեռևս իներցիայով գիտեին անպատժելիության մթնոլորտի և անպատժելիության միջավայրի մասին։ Որովհետև մինչ այդ չկար օրենսդրություն, չկար կարգավորում, և որքան էլ տեսուչներն ասեին` կգանք, բիզնեսը գիտեր, որ ինչքան էլ գան, նրանք չունեն իրավական հիմք, իրենք ինչքան ուզեն՝ գինը կբարձրացնեն, հետո զեղչի անվան տակ կիջեցնեն ու առերևույթ իրավական կողմը կպահեն»,– ասաց Պիպոյանը։
Ամանորյա զեղչեր. ինչին պետք է ուշադրություն դարձնի սպառողը, և ինչից զգուշանա տնտեսվարողը
2022թ–ի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը, Պիպոյանի մեկնաբանմամբ, մեծ չափով նվազեցնում է գնային արհեստական տատանումների հնարավորությունը։
Մնում է, որ պատկան կառույցները հետևողական լինեն ու վերահսկեն շուկայում «Սև ուրբաթի» և Ամանորի շրջանակներում հայտարարվող զեղչերն ու դրանց իսկությունը։
2022թ–ին սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթի» և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել էր 80 տնտեսվարողի գործունեություն և դրանցից 35–ի նկատմամբ վարույթ էր հարուցել` տուգանելով ընդհանուր 100 մլն դրամով:
Այս տարի «Սև ուրբաթին» ընդառաջ` նոյեմբերի 10–ին հրավիրված ասուլիսում հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը հայտարարեց, որ ակցիաների ժամանակ դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու են սպառողներից ստացվող ազդակները:
Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ օրենքն այսօր բավական լայն լծակներ է տալիս ՄՊՀ–ին` բոլոր իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար։ Օրենքը նաև սահմանափակում է տնտեսվարողների հնարավորությունը` գնային տարբեր մանիպուլյացիաներ անելու։
«Առևտրի և ծառայությունների մասին» գործող օրենքը հստակ սահմանում է, որ զեղչը հաշվարկվում է ոչ թե տվյալ ապրանքի նախորդ մեկ օրվա գնի համեմատ, այլ 1 ամսվա միջին գնի:
Ընդ որում՝ վաճառքի ընթացքում սպառողը պետք է տեսնի այդ միջին գինը, այսինքն՝ ջնջված գինը պետք է լինի հենց ապրանքի միջինացված արժեքը։
Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան որ ապրանքներին է վերաբերում, երբ է մեկնարկում, երբ է ավարտվում:
Կան նաև իրազեկման այլ պահանջներ: Օրինակ, զեղչի տոկոսային արտահայտությունը չպիտի ավելի մեծ գրված լինի, քան դրանից առաջ գրված «մինչև» բառը, որպեսզի սպառողը սխալ չհասկանա զեղչի իրական չափը։ Եվ, եթե զեղչը նշված է «մինչև X տոկոս», ապա զեղչային միջակայքը պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-ին:
Black Friday. ինչ է «Սև ուրբաթը», և ինչպես խուսափել վաճառողների խորամանկություններից
Զեղչային ակցիան չի կարող 3 ամսից ավել տևել։
Նշենք, որ նոյեմբերի 11-ն այս տարի աշխարհում հայտարարված է «Սև ուրբաթ»։ Այդ օրը վաճառողները մեծ զեղչեր են առաջարկում սպառողներին, որով, ըստ էության, նաև սկիզբ է դրվում ամանորյա առևտրին ու տոնական ակցիաներին։
Հայաստանը ևս անմասն չի մնում այս` արդեն համաշխարհային մասշտաբ ձեռք բերած ավանդույթից, չնայած ի տարբերություն ԱՄՆ-ի՝ մեզ մոտ օրը համընկնում է շաբաթ օրվա հետ՝ հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը)։ Այլ հարց է, որ ձևավորված մշակույթի պատճառով հայ սպառողներն այնքան էլ հակված չեն վստահել խանութների վրա գրված մեծ զեղչերին, իսկ վաճառողները փորձում են մաքսիմալ օգուտ քաղել համատարած առևտրի այդ օրերին։
Լրահոս
0