00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը հասկացել է Հայաստանի խաղը, կամ ինչու է Փաշինյանը խուսափում Մոսկվայից

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը սխալ է գործում՝ ամեն կերպ խուսափելով բանակցությունների ռուսական հարթակից։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական բանակցային գործընթացը մտել է փակուղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս գնահատականը տվեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` համադրելով երկու երկրներից հնչող վերջին հայտարարությունները։
«Հայաստանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց էր տվել` պնդելով, որ պայմանագրի 5-րդ` խմբագրված տարբերակն իրենք Հայաստանին են ուղարկել, բայց Հայաստանը չի պատասխանել այդ առաջարկություններին։ Հայաստանը հետևողականորեն խուսափում է տարածաշրջանային կամ մոսկովյան հարթակներից, Ադրբեջանն էլ նախ մերժեց բրյուսելյան հարթակը, ապա վաշինգտոնյանը։ Սա իսկապես խոսում է բանակցային գործընթացի փակուղու մասին»,– ասաց Սուրենյանցը։
Նա տեղի ունեցող զարգացումները դիտարկում է աշխարհաքաղաքական միտումների համատեքստում` նկատելով, որ Արևմուտքը` ԱՄՆ–ի գլխավորությամբ, այս պահին չունի ՀՀ–ին աջակցելու բավարար լծակներ, չունի նաև Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիքակազմ։ Դրանից օգտվելով` Ադրբեջանը, Սուրենյանցի բնորոշմամբ, փորձում է բարձրացնել իր «գինը»` ստիպելով արևմտյան միջնորդներին բանակցությունները շարունակել ադրբեջանական օրակարգով։
«Երկու կենտրոնների հետ խաղալու ադրբեջանական հնարավորությունները շատ ավելի մեծ են, որովհետև նա հաղթող երկիր է, ունի հստակ ձևակերպված օրակարգ, որը հետևողականորեն առաջ է մղում։ Հայաստանը շատ ավելի խոցելի է, որովհետև ՀՀ իշխանությունը վարում է շատ միակողմանի խաղ, որը կառուցել է բացառապես արևմտյան հարթակների տրամաբանությամբ։ Այդ խաղի իմաստը Բաքվում շատ լավ հասկացել են և հետևողականորեն տորպեդահարում են այդ հարթակների հրավերները»,– նշեց Սուրենյանցը։
Առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքը մնում է անսասան. Փաշինյան
Ինչ վերաբերում է մոսկովյան բանակցային հարթակին, նրա խոսքով, եթե անգամ ընդունենք, որ այդ հարթակում կան որոշակի ռիսկեր, բոյկոտը ռիսկերից խուսափելու լավագույն տարբերակը չէ։
Սուրենյանցի խոսքով` Փաշինյանը խուսափում է Մոսկվայից ` վախենալով, որ իր առջև կարող է դրվել Ադրբեջան–Նախիջևան տրանսպորտային ճանապարհի հարցը։ Բայց ըստ որոշ տեղեկատվական արտահոսքերի` չի բացառվում, որ այդ հարցն առաջ քաշվի նաև արևմտյան հարթակներում։
«Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները քննարկելուց։ Խոսքը հայտնի տրանսպորտային հաղորդակցության մասին է, որը պետք է լինի ռուսական կողմի վերահսկողությամբ»,– ասաց քաղաքագետը` միաժամանակ հավելելով, որ եթե Փաշինյանը դեմ է ռուսական վերահսկողությանը, ապա ինքնիշխանության մասին բոլոր խոսակցությունները միֆ են, և ՀՀ վարչապետը արևմտյան հարթակներում պատրաստ է քննարկել վերահսկողության այլ մեխանիզմներ։
«Իսկ եթե առհասարակ դեմ է որևէ վերահսկողության, այդ դեպքում նրան հիասթափություն է սպասում, որովհետև Ադրբեջանը Բրյուսել կգնա միայն այն դեպքում, երբ իր օրակարգի մի քանի կարևոր հարցեր, այդ թվում` այդ հարցը, պատրաստ լինեն քննարկել Բրյուսելում ու որոշակիորեն համոզել Հայաստանին»,– կանխատեսում է մեկնաբանը։
Հայաստանի համար լավագույն տարբերակը, ըստ վերլուծաբանի, երկու հարթակների հետ հավասարաչափ աշխատելն է, քանի որ տուրբուլենտ աշխարհաքաղաքական քաոսի իրավիճակում ոչ ոք չգիտի, թե աշխարհաքաղաքական նոր պայմաններում ուժերի ինչ հարաբերակցություն կլինի։ Սուրենյանցը առկա իրողություններում աշխարհաքաղաքական որևէ կենտրոնին բոյկոտելը արկածախնդրություն է որակում, հատկապես այն դեպքում, երբ այդ կենտրոնը քո ռազմավարական դաշնակիցն է։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:
Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
Լրահոս
0