00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, բայց եկեք չշտապենք. Հովհաննիսյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Արթուր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ում հուսով են, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ կվերադարձնեն միջազգային գործընկերների միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Թեպետ Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կարծում են, որ դեռևս հնարավոր է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորեց չշտապել Ադրբեջանի` հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություններ անելիս։
«Բնականաբար Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի արդյունավետ քննարկումների, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը այդ օրակարգին, և մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաև հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ ՀՀ–ն կկարողանա նստել և կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»,–նշեց Հովհաննիսյանը։
ՔՊ քարտուղարն ընդգծեց` իրենք հույս ունեն, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ և ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել և Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:
Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
Լրահոս
0