https://armeniasputnik.am/20231117/baqun-khusapum-e-banakcutjunnerum-kvonkret-qajleric-patgamavvory-nshel-e-pattshary-68727319.html
Բաքուն խուսափում է բանակցություններում կոնկրետ քայլերից. պատգամավորը նշել է պատճառը
Բաքուն խուսափում է բանակցություններում կոնկրետ քայլերից. պատգամավորը նշել է պատճառը
Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, իրավիճակը գնահատել իր նպատակներին հասնելու համար 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T13:22+0400
2023-11-17T13:22+0400
2023-11-17T13:23+0400
հայաստան
ադրբեջան
տիգրան աբրահամյան
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65612554_141:249:1591:1065_1920x0_80_0_0_dbd2b68e89e3bd18af8dce7daaf58b5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանը խուսափում է Հայաստանի հետ բանակցային գործընթացում կոնկրետ քայլեր իրականացնելուց: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Բաքվի՝ վաշինգտոնյան բանակցություններից հրաժարվելու հայտարարությունը։Նրա խոսքով՝ այժմ Բաքուն վերագնահատում է իր հնարավորություններն ու ուժային բալանսը։Միևնույն ժամանակ Աբրահամյանն ընդգծեց, որ սահմանի այս կամ այն հատվածում հակառակորդի վտանգավոր կուտակումների կամ տեղաշարժերի մասին կոնկրետ տեղեկություն ինքը չունի:Սա, իհարկե, չի բացառում նոր ռազմական գործողությունների վտանգը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող տարատեսակ ագրեսիվ և վտանգավոր հայտարարությունները։«Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացրել, որ դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաները ոչ միայն ուժեղացնի, այլև դրանք հնարավորինս քողարկված դարձնի։ Շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջ ծավալով հասկանալ, թե կոնկրետ ուղղությամբ երբ ու ինչ տեղի կունենա։ Եթե նույնիսկ այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն, դա կարող է մեկ կամ կես օրվա ընթացքում փոփոխվել, ու տեղաշարժերը Հայաստանի անվտանգության տեսանկյունից դառնան խիստ սպառնալից», - ընդգծեց նա։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65612554_141:0:1561:1065_1920x0_80_0_0_140f94e78da4bc6747436a54275ccb18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, բանակցություն
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, բանակցություն
Բաքուն խուսափում է բանակցություններում կոնկրետ քայլերից. պատգամավորը նշել է պատճառը
13:22 17.11.2023 (Թարմացված է: 13:23 17.11.2023) Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, իրավիճակը գնահատել իր նպատակներին հասնելու համար
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանը խուսափում է Հայաստանի հետ բանակցային գործընթացում կոնկրետ քայլեր իրականացնելուց: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Բաքվի՝ վաշինգտոնյան բանակցություններից հրաժարվելու հայտարարությունը։
Նրա խոսքով՝ այժմ Բաքուն վերագնահատում է իր հնարավորություններն ու ուժային բալանսը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ, վերջին շրջանում ակտիվ խոսում են 8 գյուղերի պահանջների մասին, ու միգուցե Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը` իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- ասաց պատգամավորը։
Միևնույն ժամանակ Աբրահամյանն ընդգծեց, որ սահմանի այս կամ այն հատվածում հակառակորդի վտանգավոր կուտակումների կամ տեղաշարժերի մասին կոնկրետ տեղեկություն ինքը չունի:
Սա, իհարկե, չի բացառում նոր ռազմական գործողությունների վտանգը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող տարատեսակ ագրեսիվ և վտանգավոր հայտարարությունները։
«Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացրել, որ դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաները ոչ միայն ուժեղացնի, այլև դրանք հնարավորինս քողարկված դարձնի։ Շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջ ծավալով հասկանալ, թե կոնկրետ ուղղությամբ երբ ու ինչ տեղի կունենա։ Եթե նույնիսկ այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն, դա կարող է մեկ կամ կես օրվա ընթացքում փոփոխվել, ու տեղաշարժերը Հայաստանի անվտանգության տեսանկյունից դառնան խիստ սպառնալից», - ընդգծեց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ
հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: