00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսամ՝ քաղաքական գործիք կլինի․ Խանդանյանը՝ ՄԱԿ–ի դատարանի որոշման մասին

© AP Photo / Peter DejongՄԱԿ–ի դատարան
ՄԱԿ–ի դատարան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
ՄԱԿ–ի դատարան
Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է, որ ՄՔԴ որոշումների կատարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշումը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս ունի, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացած որոշումը քաղաքական, դիվանագիտական կարևոր գործիք կլինի։ Այս մասին նա հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն:
«Ողջունում եմ այդ որոշումը, հույս ունեմ, որ այն դիվանագիտական, քաղաքական գործընթացներում կարևոր գործիք կլինի»,- ասաց խանդանյանը։
Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց այն բավարար չեղավ։
Ըստ Խանդանյանի` կարևոր է, որ աշխարհի բոլոր երկրները, որոնք դատարանի մաս են կազմում, լսեն ու հետևեն այդ որոշումներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0