00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրախորհրդարանի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել

© AP Photo / Jean-Francois BadiasԵվրախորհրդարան
Եվրախորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Եվրախորհրդարան
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանի հանձնաժողովից նշում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և էթնիկ զտումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները, որոնք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։
«Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ–ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար»,– նշված է հրապարակման մեջ։
Բացի այդ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը` դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Զեկույցը ողջունում է ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը։
Եվրախորհրդարանի հանձնաժողովը ԵԽ–ին կոչ է արել նաև ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաև երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում։
Եվրոպական խորհրդին կոչ է արվել` պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։
Զեկույցում պահանջ է ներկայացված` պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈւՆԵՍԿՕ–ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։
Եվրախորհրդարանի հանձնաժողովից նշում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե–ֆակտո էթնիկ զտումների պատճառով։
Զեկույցը նաև ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0