00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները

© Photo : UN Photo/Kim HaughtonԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք, պատերազմների մասին այսօր այնքան ենք լսում, որ ապրելն էլ է ահավոր դարձել։
Ռազմաճակատներում ու շատ բնակավայրերում ամեն օր մարդիկ են սպանվում, մեր արտգործնախարարին էլ հենց ցույց են տալիս ԵԱՀԿ-ի հավաքում` ասում է՝ Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։
Ինչո′ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները
Միակ մխիթարանքը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ և քաղաքագետ Քրիստիան Բլաթմանի գիրքն է, որը կոչվում է «Ինչո՞ւ է աշխարհը պատերազմում. թշնամանքի պատճառները և հաշտվելու ուղիները»։
Մխիթարական է այն, որ հեղինակը փաստում է՝ մենք հիմնականում կենտրոնանում ենք արյունալի հակամարտությունների վրա և մոռանում ենք, թե որքան հաճախ է հաջողվել բանակցությունների միջոցով խուսափել պատերազմներից։
Իհարկե, պատերազմներից հնարավոր կլիներ խուսափել, եթե այս մոլորակում չտիրեր համաշխարհային անարխիան։ Ինչո՞ւ ենք ամեն նոր սահմանային լարվածության դեպքում տագնապով հարցնում միմյանց՝ էլի պատերա՞զմ է սկսվում։ Որովհետև Բաքվում նստած առաջնորդը հրաշալի գիտի՝ չկա որևէ համաշխարհային կառույց, որը կկանխի նրա ագրեսիվ նկրտումները և նրան իրական պատասխանատվության կենթարկի։
Ի դեպ, այս վերջին պատերազմից հետո մենք սկզբում ինչ-որ պատրանքներ ունեինք, բայց դիմեցինք ՄԱԿ, տարբեր միջազգային դատարաններ և համոզվեցինք, որ, ցավոք, Ադրբեջանի ղեկավարը միանգամայն ճիշտ գիտի։
ՆԱՏՕ-ի երկու անդամները՝ Լոնդոնն ու Աթենքը, նեղացան միմյանցից. պատճառը արձաններն են
Այնինչ, հիշենք, որ դեռ տասնամյակներ առաջ Ալբերտ Էյնշտեյնը Զիգմունդ Ֆրոյդին հասցեագրված նամակում գրում էր. «Ինչ վերաբերում է պատերազմին, ապա ես անձամբ խնդրի լուծման շատ պարզ միջոց եմ տեսնում. միջազգային համաձայնության հիման վրա պետք է ստեղծվեն համաշխարհային օրենսդրական և դատական մարմիններ՝ երկրների միջև ցանկացած հակամարտության կարգավորման համար»։
Ավելին, Էյնշտեյնն այնքան էր հավատում այդ գաղափարին, որ հորդորում էր պետություններին հանուն դրա իրագործման` հրաժարվել ինքնիշխանության մի զգալի մասից»։
Ի՞նչ եղավ իրականում։ Ճիշտ հակառակը։ Ստեղծվեց անգործունյա մի մարմին՝ Միավորված ազգերի կազմակերպություն, որը նույնիսկ իրեն ենթակա միջազգային դատարանով բացարձակ ոչինչ չարեց ղարաբաղցիների դեմ պատերազմական գործողությունները, շրջափակումը և բռնի տեղահանումը կանխելու համար։ Ընդամենը մի տարօրինակ առաքելություն ուղարկեց Ստեփանակերտ, որը մեծ գոհունակությամբ արձանագրեց՝ ոչ մի բռնություն այստեղ ընդհանրապես չկա, բոլոր հայերը իրենց կամքով հանգիստ հեռացել են։ Լավ էր` խեղճ Էյնշտեյնը չտեսավ այս խայտառակությունը։
Իրականում, ինչպես փաստում է Քրիստոֆեր Բլաթմանը, դեռ հնագույն ժամանակներից արյունահեղությունը և պատերազմը կանխել են հենց իրենք՝ հակամարտող ազգերն ու երկրները։ Իհարկե, մեր դպրոցական դասագրքերը շեշտը դնում են այն դրվագների վրա, երբ բարբարոս տոհմերը պաշարել են քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի բնակավայրերը, հետո ներխուժել են պաշտպանական պարիսպներից ներս, սրի մատնել բնակիչներին և թալանել քաղաքները, բայց իրականում շատ ավելին են այն դեպքերը, երբ պաշարվածները պարզապես մեծ փրկագին են վճարել կամ այլ զիջումներ արել, ինչը կանխել է արյունահեղությունը։ Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը, «առերես հանդիպելը կռվելուց լավ է»։
Վիճահարույց Նապոլեոն Բոնապարտը, վիճահարույց Պապ թագավորը. կարծիքները խիստ տարբեր են
Ցավոք, վերջին ամիսներին մե′կ Հայաստանի, մե′կ Ադրբեջանի ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում են առերեսվելուց, ինչը, ըստ որոշ մասնագտների և վերլուծաբանների, բոլորովին չի նպաստում պատերազմի բացառմանը։
Ամերիկացի պրոֆեսոր Քրիստիան Բլաթմանը առանձնացնում է պատերազմների հինգ պատճառ։
Առաջին. հասարակական վերահսկողության զսպաշապիկի իսպառ բացակայության պայմաններում բռնապետական հակումներով առաջնորդը կարող է պատերազմ սկսել ցանկացած պահի։
Երկրորդ. պատերազմի բռնկումը խթանում են նաև ոչ նյութական դրդապատճառները՝ վրեժխնդրություն, փառքի մարմաջ, պատմական արդարությունը վերականգնելու ձգտում և այլն։
Երրորդ. անորոշություն, երբ կարող ես ընդամենը ենթադրություններ անել, թե ինչ խաղաքարտեր են դիմացի խաղացողի ձեռքին, այսինքն` ստույգ տեղեկություններ չունես հակառակորդի հնարավորությունների մասին, և հենց ինֆորմացիայի բացակայությունն է քեզ ստիպում ավելի ագրեսիվ լինել։
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
Ի դեպ, այս գործոնին ավելանում է (չորրորդ) այն մտահոգությունը, որ հակառակորդը գնալով ավելի ու ավելի է հզորացնում իր զինված ուժերը։ Եվ նույնիսկ եթե հենց հիմա նրա հետ համաձայնություն ձեռք բերես, որ հետագայում նա չի օգտագործելու իր այդ հզորությունը` պիտի գիտակցես, որ դա ոչինչ չի նշանակում. հենց զգաց, որ կարող է հաջողությամբ պատերազմել քո դեմ, անմիջապես կխախտի պայմանավորվածությունը։
Եվ վերջապես՝ հինգերորդ. դու այնքան միամիտ ես, որ համոզված ես, թե հակառակորդդ կիսում է քո դավանած արժեքներն ու սկզբունքները։ Հակառակորդն էլ որոշում է հարված հասցնել քեզ, քանի դեռ դու չես հասկացել, որ ինքը բոլորովին այլ սկզբունքներ ունի և հենվում է միայն ու միայն ուժի վրա։
Ելնելով այս 5 դրույթներից, որոնք շարադրել է Քրիստիան Բլաթմանը, փորձեք ինքներդ կանխատեսել՝ արդյոք Ադրբեջանը նոր պատերազմ կսանձազերծի՞։
Իհարկե, հիշեք նաև՝ գրքերում շարադրված տեսական դատողությունները շատ հաճախ ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։
Հենրի Քիսինջեր - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2023
Հենրի Քիսինջերի դիվանագիտությունը. ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի աղջկան ռուս գյուղացու հետ
Լրահոս
0