00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվս մի անսպասելի պատերազմ կլինի՞

© AP Photo / Ariana CubillosՀանարաքվե Վենեսուելայում
Հանարաքվե Վենեսուելայում - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Հանարաքվե Վենեսուելայում
Բաժանորդագրվել
Այնպիսի անկանխատեսելի ժամանաշրջանում ենք ապրում, որ այլևս որևէ բանի վրա չենք զարմանում։
Կիրակի օրը Վենեսուելայում հանրաքվե տեղի ունեցավ, որի մասնակիցների 95 տոկոսը հաստատեց, որ հարևան երկրի՝ Գայանայի տարածքի մեծ մասը՝ երկու երրորդը, պետք է միացնել Վենեսուելային, իսկ այնտեղի բնակիչներին անմիջապես պետք է Վենեսուելայի քաղաքացիություն շնորհել։
ՄԱԿ-ի միջազգային դատարանի հորդորը՝ չսրել իրավիճակը և գոնե որոշ ժամանակ հրաժարվել հանրաքվե անցկացնելու գաղափարից, պարզապես անտեսվեց։ Հանրաքվեի նախաձեռնողը նախագահ Նիկոլաս Մադուրոն էր։
Առաջին հայացքից իրոք անսովոր քայլ է՝ հանրաքվեի միջոցով փորձել սեփականացնել սահմանակից պետության հողերի զգալի մասը։ Բայց մյուս կողմից ինչո՞ւ ենք զարմանում՝ Իլհամ Ալիևը վերջին մեկ տարվա ընթացքում նույն բանը չարե՞ց. անտեսեց այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, անտեսեց այն պատմական փաստը, որ մոտ 100 տարի առաջ նախ որոշում էր կայացվել Արցախը Հայաստանի մաս ճանաչելու մասին, հետո նոր փոխվել էր այդ որոշումը, անտեսեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ ղարաբաղցիների շրջափակումը վերացնելու մասին, և փոխարենը փաստորեն վերացրեց հայկական Ղարաբաղը։
Վենեսուելայի բնակիչները հանրաքվեով հաստատեցին՝ հարեւան երկրի երկու երրորդը մերն է
Վենեսուելայի և Գայանայի դեպքում էլ իրավիճակը խիստ վիճահարույց է։ Այդ վիճելի տարածքը՝ Էսեկիբոն, բավական մեծ է՝ հինգ Հայաստանի չափ, բայց այնտեղ նույնիսկ 300 հազար մարդ էլ չի ապրում, թեև հանուն արդարության ասենք, որ ողջ Գայանայի բնակչության թիվն էլ բոլորովին մեծ չէ՝ ընդամենը 800 հազար։ Ու քանի որ Էսեկիբոն հիմնականում ջունգլիներով է պատված, այնտեղ նույնիսկ սահմանազատում և սահմանգծում չէր կատարվել մինչև նախանցած դարի վերջերը, երբ հանկարծ այդ վայրերում ոսկու պաշարներ հայտնաբերվեցին։ Վենեսուելան անմիջապես պահանջեց առաջատար երկրների ներկայացուցիչներից բաղկացած մի միջազգային ատյան ձևավորել, որը կհաստատեր, որ դեռ իսպանական տիրապետության ժամանակ Էսեկիբոն Վենեսուելայի անքակտելի մասն էր։ Սակայն Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված ատյանը հակառակ որոշումը կայացրեց և Էսեկիբոն պարգևեց Գայանային։
Հենրի Քիսինջերի դիվանագիտությունը. ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի աղջկան ռուս գյուղացու հետ
Այս հարցը կրկին հրատապ դարձավ 1966 թվականին, երբ Վենեսուելան անկախացավ Մեծ Բրիտանիայից և հայտարարեց՝ Գայանայի հետ մեր սահմանը հստակված չէ, ուրեմն Էսեկիբոն մերն է։ Երևի հիշում եք, որ Մինսկի խումբը Ղարաբաղյան հարցի կարգավորման այսպիսի տարբերակ էր առաջարկում՝ Արցախի կարգավիճակը թողնել ապագային։ Ճիշտ նման որոշում էլ կայացրեց ՄԱԿ-ը լատինաամերիկյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Էսեկիբոյի պատկանելության հարցը հետաձգել անորոշ ժամանակով։ Վենեսուելայի իշխանությունները միանգամից փաստեցին՝ եթե այդ տարածքի կարգավիճակի հարցը դեռ ապագայում պիտի լուծվի, ուրեմն հիմա ամեն ինչ անորոշ է, և չի կարելի համարել, որ Գայանայի կազմում Էսեկիբոյի մնալը օրինական է։
Կրքերը բորբոքվեցին մանավանդ վերջին տարիներին, երբ այդ վիճահարույց տարածքում նավթի մեծ պաշարներ հայտնաբերվեցին։ Հո իզո՞ւր չեն մասնագետները փաստում՝ տարածքային վեճերի մեծ մասը տնտեսական պատճառներ ունի։ Երևի ճշմարտության հատիկ կա նաև հայաստանցի քաղաքագետների այն պնդումներում, որ Սյունիքը Ադրբեջանին գայթակղում է ոչ այնքան Նախիջևանի և Թուրքիայի հետ կապ հաստատելու հնարավորությամբ, որքան այդ մարզի օգտակար հանածոներին տիրանալու հեռանկարով։
Ի՞նչ է լինելու այժմ, այս հանրաքվեից հետո։ Եվս մի անսպասելի պատերա՞զմ, այս անգամ արդեն` Հարավային Ամերիկայում, որտեղ գոնե վերջին տասնամյակների ընթացքում լուրջ ռազմական գործողություններ չեն եղել։ Պատերազմն, անշուշտ, անհավասար է լինելու, որովհետև Վենսուելայի զինված ուժերը երբեք չես համեմատի Գայանայի բանակի հետ, որը դժվար թե կարողանա նույնիսկ թույլ դիմադրություն ցույց տալ, մանավանդ որ Վենեսուելայի հետ սահմանին հասնելու համար անհրաժեշտ կլինի հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր անանցանելի ջունգլիների միջով, որտեղ ճանապարհներ էլ չկան։ Այսինքն` եթե գործը զինված հակամարտությանը հասնի, դրա ելքը նախօրոք կանխորոշված կլինի։ Սակայն Մադուրոն հավաստիացնում է՝ մենք պատերազմ չենք ուզում։ Բանակցություններ ենք ուզում։
Բոլորս գիտենք, որ այսպիսի հայտարարությունները ուղղակի շոյում են միջազգային հանրության հոգին, որի ներկայացուցիչների ամենասիրած արտահայտությունն է՝ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն փոխադարձ համաձայնությամբ, խաղաղ բանակցությունների միջոցով։ Եվ հոգ չէ, որ, ինչպես դիպուկ նկատել է քաղաքագետներից մեկը, ամենից հաճախ բանակցությունների կողմերից մեկը քաղաքավարի կերպով առաջարկում է մյուս կողմին. «Հենց որ դուք կիսեք մեր տեսակետը, մենք միանգամից կհամաձայնենք ձեզ հետ»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Ինչո՞ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները
ՆԱՏՕ-ի երկու անդամները՝ Լոնդոնն ու Աթենքը, նեղացան միմյանցից. պատճառը արձաններն են
Լրահոս
0