00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արթուր Խաչատրյան
Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանազատման գործընթացը մանր ջեբկիրություն է.Խաչատրյան
13:14
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարօրինակ խաղաղություն. ինչպիսին է Ալիևը տեսնում ՀՀ–ի հետ համաձայնագիրը

© Sputnik / Илья ПиталевԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է Բաքվից հնչող տարօրինակ հայտարարություններին։
Լավ լուր։ Բաքուն խոստացել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, որոնք որպես ռազմագերի պահվում են Ադրբեջանում։ Փոխարենը Հայաստանը պարտավորվել է ազատել ադրբեջանցի երկու զինվորականներին։ Այսինքն` եթե ճիշտ են իրավապաշտպանների պնդումները, թե Ադրբեջանում այսօր 55 հայ է պահվում, որից 41-ը զինծառայողներ են, փոխանակումից հետո հարևան երկրում կմնան 9 զինծառայողներ, 6 քաղաքացիական անձինք և Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչներ։
Որոշակի հույսեր է արթնացնում նաև երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որում նշված է. «Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության ամրապնդման այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում դրանք կենսագործելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կթողնեն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում»:
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին. ինչպիսին է Ալիեւը տեսնում Հայաստանի հետ համաձայնագիրը
Վատ լուր։ Առաջիկա 8 տարիներին մենք մեր հարևանությամբ, ամենայն հավանականությամբ, ունենալու ենք մի երկիր, որտեղ տիրում է բռնապետական ռեժիմը, խախտվում են մարդու իրավունքները, չի ապահովվում խոսքի ազատությունը, կալանավորվում են ընդդիմադիրները և լրագրողները։ Ու որտեղ ամենևին չեն սիրում հայերին։ Գոնե այս ապագան հաստատ կա ու կա, որովհետև այս շաբաթ հայտարարվեց, որ երկու ամսից Ադրբեջանում կայանալու են արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ թե ով է հաղթելու փետրվարի 7-ին ու իշխելու ևս 7 տարի շարունակ, երևի ոչ ոք չի կասկածում։ Եթե 2018 թվականին Իլհամ Ալիևի օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է 86 տոկոսը, ապա դժվար չի պատկերացնել, թե այժմ քանի ձայն կստանա պատերազմում հաղթած և հայկական Արցախը վերացրած նախագահը։
Հենրի Քիսինջերի դիվանագիտությունը. ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի աղջկան ռուս գյուղացու հետ
Դեռ չվերընտրված` այս մարդն անցած շաբաթ նաև մի անսպասելի հայտարարություն արեց` կապված խաղաղության պայմանագրի հետ, որի մասին անվերջ խոսվում է պատերազմի ավարտից հետո։ Ասաց՝ իսկ միգուցե ոչ մի գրավոր փաստաթուղթ էլ ընդհանրապես պետք չէ՞, Ռուսաստանն ու Ճապոնիան տասնամյակներ շարունակ զարգացնում են հարաբերությունները, թեև Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ մի հիմնարար համաձայնագիր էլ չեն ստորագրել։ Իհարկե, համեմատությունն այս դեպքում ակնհայտորեն կաղում է, որովհետև բոլորս էլ գիտենք ռուս-ճապոնական պայմանագրի բացակայության գլխավոր պատճառը՝ Կուրիլյան կղզիներ, որոնց շուրջ վիճաբանությունը կարող է տասնամյակներ տևել։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում նման պրոբլեմ այլևս չկա՝ բոլոր արցախցիներն արդեն Հայաստանում են։
Ճիշտ է` մնացել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղիների բարդ խնդիրը։ Բաքվի դիրքորոշումն այս հարցում պարզապես անհասկանալի է։ Մի կողմից Ալիևն այս շաբաթ ասել է, որ Հայաստանը պետք է սեփական ուժերով կամ եվրոպական միջոցների հաշվին կառուցի 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ։ Ադրբեջանը դա համարում է Հայաստանի ինքնիշխան տարածք, որի նկատմամբ վերապահումներ չունի։ Չնայած մյուս կողմից նախագահն ավելացրել է. «Բայց Ադրբեջանին պետք է դյուրին մուտք Նախիջևան, առանց սահմանին մաքսային խոչընդոտների, ստուգումների կամ ընթացակարգերի: Դա մեր օրինական իրավունքն է»։
Այսինքն` ինչպե՞ս՝ հա՛մ մեր ինքնիշխան տարածքն է, հա՛մ էլ մենք չպիտի՞ վերահսկենք։ Ալիևն ակնարկել է, որ կա Ռուսաստանը Լիտվայի տարածքով Կալինինգրադին կապող երկաթուղու նախադեպը։ Բայց կներեք, Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն հենց վերջերս միանշանակ հայտարարեց. «Ոմանք առաջ են տանում Լիտվայի տարածքում այսպես կոչված «կանաչ միջանցք» բացելու գաղափարը։ Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Լիտվան չվերահսկի այն, ինչ կատարվում է իր տարածքում»։
Բայց Բաքվից հնչող հայտարարություններում, թերևս, ամենաանհասկանալի միտքը սա է. «Ադրբեջանին անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի»,- ասել է Իլհամ Ալիևը։ Համաձայնե՛ք` շատ դժվար է պատկերացնել, թե ինչ տեսքով պիտի Երևանը ներկայացնի այդ երաշխիքները։ Այսինքն` եթե, ասենք, մեր միջնակարգ դպրոցներից մեկի 7-րդ դասարանի պատին հայտնվում է քարտեզ, որի վրա գրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», դա առիթ է դառնում պաշտոնական Բաքվի համար հայտարարելու. «Ռևանշիստական միտումներ եմ տեսնում և սկսում եմ ռազմական գործողությունները Զանգեզուրում»։ Բա էլ ինչպե՞ս հասկանանք Ադրբեջանի առաջնորդի անթաքույց սպառնալից ձևակերպումը. «Եթե Հայաստանը կարողանա դառնալ լավ հարևան, ցույց տալ, որ պատրաստ է աջակցել, ապա կպահպանի իր ինքնիշխանությունը»։ Տեսնո՞ւմ եք՝ սկսեցինք լավ լուրից, բայց հետո ստացվեց այնպես, ինչպես ասում էր Ռուսաստանի նախկին վարչապետը։
Հանարաքվե Վենեսուելայում - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Եվս մի անսպասելի պատերազմ կլինի՞
Լրահոս
0