https://arm.sputniknews.ru/20231219/arcakhic-teghahanvatsnery-evs-3-amis-anvtshar-kogtven-elektragnacqneric-70216469.html
Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից
Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից
Sputnik Արմենիա
Շուրջ երեք ամսում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։ 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T11:10+0400
2023-12-19T11:10+0400
2023-12-19T11:11+0400
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
գնացք
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27848428_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c2adaebf42538d0c1571d2d132e6980.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս երեք ամսով երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ակցիայից կարող են օգտվել նրանք, ովքեր Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 25-ից հետո։Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Արաքս-Երևան-Արաքս և Երասխ-Երևան-Երասխ ուղերթ իրականացնող էլեկտրագնացքներին։Ակցիան մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին ու պետք է ավարտվեր հունվարի 1-ին։ Շուրջ 3 ամսվա ընթացքում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27848428_55:0:1475:1065_1920x0_80_0_0_c2d3630dd3ef9e6fe1fb053fc1a76436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից
11:10 19.12.2023 (Թարմացված է: 11:11 19.12.2023) Շուրջ երեք ամսում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս երեք ամսով երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան։ Տեղեկությունը հայտնում է
ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակցիայից կարող են օգտվել նրանք, ովքեր Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 25-ից հետո։
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Արաքս-Երևան-Արաքս և Երասխ-Երևան-Երասխ ուղերթ իրականացնող էլեկտրագնացքներին։
Ակցիան մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին ու պետք է ավարտվեր հունվարի 1-ին։ Շուրջ 3 ամսվա ընթացքում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։