00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանը «Արիության» մեդալ է հանձնել սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանին

© Photo : MoD of ArmeniaՍուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
Սուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Բաժանորդագրվել
Նախարարը բարձր է գնահատել Նարեկի արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել և «Արիության» մեդալ է հանձնել հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : MoD of ArmeniaՍուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
Министр обороны Сурен Папикян принял раненого 1 сентября 2023 года в Сотке военнослужащего Нарека Погосяна (27 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Սուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել Սոթքում 2023 թ. սեպտեմբերի 1-ին։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Նարեկի արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։ Նրա ցուցաբերած արիության համար պարգևատրել զինծառայողին։
© Photo : MoD of ArmeniaՍուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
Министр обороны Сурен Папикян принял раненого 1 сентября 2023 года в Сотке военнослужащего Нарека Погосяна (27 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Սուրեն Պապիկյանն ու Նարեկ Պողոսյանը
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել:
Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից. ՊՆ
Լրահոս
0