00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

© AP Photo / Petr David Josek, PoolԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
ԱՄՆ պետքարտուղար
Բաժանորդագրվել
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարի 4-11-ը մի շարք երկրներ է այցելելու։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այցի շրջանակում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ բանակցությունների առանցքում են Գազայում տիրող իրավիճակը, F-16 կործանիչների մատակարարումները, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և տարածաշրջանային այլ հարցեր:
Հավելենք, որ Բլինկենի նախորդ այցը Թուրքիա նոյեմբերին էր։ Այն տեղական ԶԼՄ-ները որակել էին որպես «ապտակ Վաշինգտոնին»: Մասնավորապես ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ինքնաթիռի թեքահարթակի մոտ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չէր դիմավորել, իսկ օդանավակայանի VIP սրահի լուսավորությունն անջատվել էր։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 4-11-ը Բլինկենը կայցելի Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել և Եգիպտոս։
Լրահոս
0