00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն հայ գերիներին պահում է որպես պատանդ` ՀՀ–ից նոր զիջումներ կորզելու համար. Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2024
Բաժանորդագրվել
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում պահվող գերիների մասին իրենց տվյալները որոշակիրեն տարբերվում են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի` օրերս հրապարակած տվյալներից։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Բաքուն հայ գերիներին պահում է որպես պատանդ` ՀՀ–ից նոր քաղաքական ու տարածքային զիջումներ կորզելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` արձանագրելով, որ ադրբեջանցի 2 հանցագործների դիմաց 32 հայ գերիների վերջին վերադարձից հետո ՀՀ–ում պահվող ադրբեջանցիներ այլևս չկան։
«Մենք նման դեպքեր տեսել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման կամ որոշ բնակավայրերի հայաթափման դիմաց։ Առանձին դեպքերում հայկական կողմը միջնորդական ծառայություններ է ընդունել այնպիսի երկրներից, որոնք, ըստ էության, թշնամական են։ Ադրբեջանն այս ճանապարհով բարձրացրել է դրանց հեղինակությունը, որը ևս քաղաքական խնդիր է։ Խոսքը, մասնավորապես, Հունգարիայի մասին է։ Այսինքն` մյուս գերիների, քաղբանտարկյալների հայրենադարձումը ևս հնարավոր է, սակայն, դրա դիմաց անխուսափելիորեն ներկայացվելու են քաղաքական պահանջներ, առանց որոնց բավարարման Ադրբեջանը չի լուծելու որևէ մարդասիրական խնդիր»,– շեշտում է Սահակյանը։
Հայտնել ենք, որ հունվարի 4–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է այդ երկրում պահվող 23 անձի մասին տեղեկությունները, որոնցից 17–ը, նրա խոսքով, գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին պաշտոնյաները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։
Անդրադառնալով ՔԿ նախագահի հրապարակած թվային տվյալներին` Սիրանուշ Սահակյանը նշում է, որ իրենց հավաքագրած տվյալներով` Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80։
«Ունենք գերեվարման 80 դեպք, որոնք հաստատվում են ապացույցներով ու վկայում են գերեվարման վաղ փուլում կամ դրանից անմիջապես հետո այդ անձանց ողջ լինելու մասին։ Չեմ բացառում, որ այդ անձինք որակվեն որպես զոհվածներ, սպանվածներ ու դուրս բերվեն բռնի անհետացածների ցուցակից, եթե սպանվել են, կամ եթե լինեն ԴՆԹ համընկնումներ։ Բոլոր դեպքերում, մեր տվյալների համաձայն, չհաստատված գերիների թիվն ի սկզբանե եղել է 80-ը»,– ասաց մեր զրուցակիցը։
Արգիշտի Քյարամյանի հրապարակած թվերում Սիրանուշ Սահակյանը մեկ այլ անճշտություն էլ է նկատել, մասնավորապես` 2023թ–ին գերեվարվածների մասով։ Ըստ ՔԿ նախագահի` հաստատված 23 գերիներից 17–ը Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով պատանդառվածներն են։ Ըստ Սիրանուշ Սահակյանի` 2023-ին գերեվարվածների թիվը 18 է, և նրանցից միայն 16-ն են գերեվարվել Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ։
«2023թ–ին գերեվարվարված 18 անձանցից 2 քաղաքացիական անձինք գերեվարվել են ոչ թե սեպտեմբերին, այլ հուլիսին։ Խոսքը Լաչինի անցակետի մոտից ապօրինի առևանգած Վագիֆ Խաչատրյանի և Ռաշիդ Բեգլարյանի մասին է»,– ասաց Սահակյանը` չբացառելով, որ ՔԿ նախագահի ներկայացրած տվյալներում ոչ թե անհամապատասխանություն է եղել, այլ վրիպակ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը փաստացի իրավունք ստացավ 2024թ–ի նոյեմբերին նախանշված ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովն իր երկրում ընդունելու։
Գերիների վերադարձնելու դիմաց Ադրբեջանը ՀՀ իշխանություններից պահանջել էր հրաժարվել համաժողովը ՀՀ–ում կազմակերպելու հայտից։ Հայկական կողմը բավարարել էր նաև Ադրբեջանի այդ քաղաքական պահանջը։
Լրահոս
0