00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարանները կքանդվեն. քաղաքապետարան

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Օղակաձև այգի
Երևանի Օղակաձև այգի - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Երևանի Օղակաձև այգի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վերականգնել այգին` ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ այգու 4-րդ հատվածը սկսվում է Սայաթ-Նովա փողոցից (Ե. Չարենցի արձանի մոտից) և ձգվում է մինչև Նալբանդյան փողոց (Մ. Նալբանդյանի արձանի մոտ)։
«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ, կրպակներ»,– գրել է Կոստանյանը։
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի:
Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ է՝ թեժ քննարկումների առիթ է դարձել Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ լուրը, քանի որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այնտեղ գտնվող թենիսի կորտերը քանդել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, թե թենիսի «Արարատ» ակումբը քանդելու ծրագիր չեն պատրաստվում իրականացնել, դա սոցիալական է լինելու` հանրային նշանակության տարածքի վերականգնում։ Նա ընդգծել է նաև, որ ակումբի դիրքը սկզբունքային կարևորություն չունի և այն գործելու է կրկնակի մեծ տարածքում` ավելի լավ պայմաններով։
Այս ամենի հետ մեկտեղ, սոցցանցերում օգտատերերը հարց են բարձրացրել նաև, թե ինչու քաղաքապետրանը «չի նկատում» Օղակաձև այգում գտնվող հսկայական տարածք զբաղեցնող «Մուլտի Վելնես» սպորտային կենտրոնը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` արդյոք սպորտային այս համալիրն առհասարակ տեղավորվում է Օղակաձև այգու տրամաբանության մեջ, քաղաքապետարանից հայտնել էին` «Մուլտի վելնես» կենտրոնն այգու 4-րդ հատվածում չի գտնվում։
Լրահոս
0