00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հապաղելու ժամանակ չունենք. ըստ փորձագետի` ՀՀ–ն 1 տարի ունի ատոմակայանի հարցը որոշելու

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցՄեծամորի ատոմակայան
Մեծամորի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Բաժանորդագրվել
էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ որ կառավարության «կարճ ցանկում» այս պահին 3 առաջարկ է քննարկվում` ՌԴ–ի, Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցում կողմնորոշվելու համար իրականում շատ ավելի քիչ ժամանակ ունի, քան իր հարցազրույցում նշել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Լիխաչովի խոսքերը։
«Եթե որոշվի հզոր ատոմակայան կառուցել, իսկ դա իմ և մասնագետների մեծամասնության կողմից գնահատվոմ է որպես ամենաճիշտ որոշումը` անկախ նրանից, թե որ երկրի առաջարկը դա կլինի, ապա, կարծում եմ, դրա համար 10-12 տարի անհրաժեշտ կլինի։ Հետևաբար, Հայաստանը պետք է շատ ավելի արագ կողմնորոշվի ու որոշում կայացնի»,– ասաց փորձագետը։
Հիշեցնենք`«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։
Արթուր Ավետիսյանի խոսքով` Հայաստանն այս տարվա ընթացքում արդեն պետք է հստակ հաշվարկի, թե ինչ հզորությամբ ատոմակայան է պետք իրեն` հնարավոր ներքին ու արտաքին ինչ պահանջարկի առումով` Իրան, Վրաստան, այնտեղից` ՌԴ և ԵՄ երկրներ արտահանելու նպատակով, և դրա համար ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, և դրանից ելնելով որոշում կայացնի։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ կառավարության short list–ում (խմբ.– կարճ ցանկ) այս պահին 3 առաջարկ է դիտարկվում` ՌԴ–ի, Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի։
«Կորեան և Ռուսաստանն առաջարկել են մեծ հզորությամբ ատոմակայաններ. Ռուսաստանը` 1200, Կորեան` 1400 ՄՎտ հզորությամբ։ Ամերիկյան առաջարկը փոքր մոդուլային կայան է` փոքր հզորությամբ։ Բացի փոքր հզորությունից, մոդուլային կայանը առհասարակ խնդրահարույց է, որովհետև դրա առաջին իրական արդյունքների մասին մենք կիմանանք ոչ շուտ, քան 2030թ–ին։ Իսկ դա շատ ուշ է որոշում կայացնելու համար»,– նշեց Ավետիսյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկա պահին առաջարկ ներկայացրած 3 երկրներից միայն Ռուսաստանն է, որ ՀՀ կառավարությանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տեխնիկա–տնտեսական հիմնավորումներ է ներկայացրել։ Ավելին` ՀՀ կառավարությունն էլ իր հերթին այդ փաստաթուղթը` որոշակի դիտողություններով, վերադարձրել է ՌԴ–ին` վերանայման։
2023թ–ի դեկտեմբերի 15-ին Երևանում գումարված Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց համաձայնագիր` Մեծամորի ատոմակայանի գործող` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ: Մինչ այդ կառավարությունը արդեն հավանություն էր տվել «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ նույն նպատակով 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին։ Փորձագիտական որոշ շրջանակներում այս համաձայնագիրն ընկալվեց, որպես նաև նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման հստակեցում։
Արթուր Ավետիսյանն այս տեսակետը չի կիսում` նշելով, որ ուղղակի կապ արդեն ստորագրված պայմանագրի ու նոր ատոմակայանի կառուցման հարցերում, չկա։ Միաժամանակ, սակայն, փրձագետն արձանագրում է, որ անկախ քաղաքական գնահատականներից, ՌԴ–ն այսօր աշխարհում առաջատար է թե՛ միջուկային վառելիքի, թե՛ հզոր ատոմակայանների կառուցման հարցում։
Ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում ոչ զրոյից նոր ԱԷԿ կառուցել. «Ռոսատոմ»
Հետևաբար, ՀՀ ատոմային էներգետիկայի առաջիկա մի քանի տասնամյակների զարգացման վերաբերյալ որոշում կայացնելու հարցում Ավետիսյանը ՀՀ կառավարությանը հորդորում է չտրվել քաղաքական մանիպուլյացիաների, այլ առաջնորդվել նախ և առաջ մասնագիտական կողմնորոշումներով։
«Ես հասկանում եմ` ինչու է հապաղում այս որոշումը։ Այստեղ մեծ պատասխանատվություն կա։ Բայց մենք շատ հապաղելու ժամանակ չունենք, և պետք է օբյեկտիվ իրողությունները դնենք մեր որոշման հիմքում»,– նկատում է Արթուր Ավետիսյանը։
Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
Ռուսական կողմի հետ 2023—դեկտեմբերին կնքված նոր պայմանագրով գործող էներգաբլոկը կվերազինվի, ինչի արդյունքում դրա շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետի ավարտը Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել` Մեծամորի ԱԷԿ–ի աշխատանքի դադարեցման արդյունքում էներգտիկ ճգնաժամի առաջ չկանգնելու համար։
Լրահոս
0