00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընկերությունը կմասնակցի «Եվրասիական էլեկտրոբուս» նախագծի մշակմանը. Դոնչենկո

© Sputnik / Aram NersesyanԱննա Դոնչենկո
Աննա Դոնչենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2024
Բաժանորդագրվել
Մոսկվայում արդյունաբերության առանցքային ձեռքբերումներին և զարգացմանը նվիրված համաժողով է անցկացվել։ Կառավարության մակարդակով կարևորվել է օտարերկրյա պետություններում ռուսական առևտրային ներկայացուցչությունների առաջնային դերը, որոնք ակտիվորեն խթանում են ոչ հումքային, ոչ էներգետիկ արտահանման ռուսական արտադրանքը։ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ։
- Ժամանակի մարտահրավերների պայմաններում ինչպե՞ս են ռուսական ընկերությունները վերակառուցում իրենց աշխատանքն արտերկրում:
Ռուսաստանի գործարար համայնքի ղեկավարները հարմարվել են տնտեսության ժամանակակից պայմաններին, վերակառուցում են լոգիստիկ համակարգերը և նորարարական լուծումներ ներդնում՝ խորացնելով համագործակցությունը գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ:
– Ի՞նչ առավելություններ և բարդություններ ունի ռուսական և հայկական ընկերությունների համագործակցությունը:
Ակնհայտ առավելություններից է քաղաքական և տնտեսական կայունությունը։ Արագ զարգացող տնտեսություն, գրավիչ ներդրումային օրենսդրություն, ներդրողների աջակցության համար «միասնական պատուհանի» ստեղծում։ ԱՊՀ պետությունների և ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած երկրների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկրում որակյալ աշխատուժի առկայությունը, իրավաբանական անձանց գրանցումը՝ օտարերկրացիների համար բաժնետոմսերի 100%-անոց փաթեթով: Կայուն բանկային համակարգ, էներգակիրների մրցունակ գին, արտարժույթի ազատ փոխանակում և շահույթի տեղափոխում սեփական երկիր:
Հայկական արտադրանքի պահանջարկը ՌԴ-ում զգալիորեն աճել է. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագրեր է ստորագրել 42 երկրների հետ, և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում: Իսկ եթե խոսենք բարդությունների մասին, ապա դա մեր երկրների միջև ընդհանուր սահմանների բացակայությունն է և հարևան պետությունների տարածքով դեպի համաշխարհային շուկաներ բեռների տարանցման սահմանափակումները։ Օրինակ՝ առանց միջանկյալ փոխաբեռնման կետի հնարավոր չէ Ռուսաստանից երկաթուղային տրանսպորտով բեռներ հասցնել Հայաստան։ Սա մեծացնում է վերջնական արտադրանքի արժեքը և ազդում վաճառքի շուկայում ապրանքների մրցունակության վրա:
- Հայկական տնտեսության ո՞ր ճյուղերն են առավել հեռանկարային ռուսական ապրանքների և ծառայությունների արտահանման համար:
Այսօր Հայաստանում առավել ակտիվորեն զարգանում են շինարարությունը, էներգետիկան, տեղեկատվական հաղորդակցությունը, վերամշակող արդյունաբերությունը (սննդամթերք, ոչ մետաղական հանքային արտադրանք, ըմպելիքներ, ծխախոտային արտադրանք) և այլն:
Այսպես, օրինակ, 2023 թվականին Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 1,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով15,6 տոկոսով։ Ամենից շատ շինարարական աշխատանքները անշարժ գույքի ոլորտում են (մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքում՝ 49,4%), ապա տրանսպորտի (16,2%), էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և օդով ապահովմանը(9%):
Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում ՋԷԿ-ին (53%), ապա ՀԱԷԿ-ին (22%) ու ՀԷԿ-ին (20,2%):
Հայաստանի ՏՀՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին աճել է մեկուկես անգամ՝ կազմելով 1,4 մլրդ դոլար։ Պետական մակարդակով գործում է ՏՏ ստարտափների աջակցությունը, որի շրջանակում շահառուներն ազատվում են շահութահարկից և տարբեր արտոնություններ ստանում:
Ռուսական ՓՄՁ-ների և հայկական բիզնեսի միջև համագործակցության նախագծեր են ծնվել
Արտադրության ծավալները շարունակաբար աճում են նաև վերամշակող արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սննդամթերքի արտադրությանը՝ 33,5%: Երկրորդ տեղում ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրությունն է (մասնաբաժինը՝ 11,8%), երրորդ տեղում՝ խմիչքների արտադրությունը (11%)։ Հեռանկարային ոլորտ է մնում զբոսաշրջությունը, այդ թվում՝ արդյունաբերական։
Բարեկամական բիզնես միջավայրը, ցածր գործառնական ծախսերը և հմուտ աշխատուժը գրավիչ են դարձնում Հայաստանում բիզնես աութսորսինգի (մի ընկերության կողմից իր որոշ գործընթացների փոխանցումն է մեկ այլ ընկերությանը, որը մասնագիտացել է հենց այդ ոլորտում: Այն ընկերությունը, որը ստանձնում է մեկ այլ ընկերության (պատվիրատուի) որոշակի գործառույթների կամ դրանց մի մասի իրականացումը, կոչվում է աութսորսինգային ընկերություն կամ պարզապես աութսորսեր) ոլորտը:
- Որքա՞ն հաջող են մշակվում ռուս-հայկական համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը:
Ռուսական ներդրողների համար երրորդ երկրների շուկաներում պատրաստի արտադրանքի իրացման համար Հայաստանում արտահանմանն ուղղված արտադրություններ ստեղծելն այնքան էլ շահավետ չէ՝ համաշխարհային շուկա ապրանքների առաքման հետ կապված դժվարությունների պատճառով։ Իսկ ահա համատեղ ձեռնարկությունների բացումը, որոնց արտադրանքը պահանջված է Հայաստանի կամ Ռուսաստանի շուկայում, շատ արդիական է։ Առևտրային ներկայացուցչությունն աջակցում և մասնակցում է ռուսական ընկերությունների մի շարք նախագծերի իրականացմանը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, կրթական տեխնոլոգիաները և հանրային սննդի ոլորտում: Նախագծերը գտնվում են պատրաստվածության տարբեր աստիճանի վրա, սակայն դրանք բոլորը կիրականացվեն այս տարվա ընթացքում։
- Ինչպե՞ս է զարգացել Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային փոխգործակցությունը 2023 թվականին:
Անցած տարին ատարդյունավետ էր։ Իրականացրել ենք 15 տարածաշրջանային բիզնես առաքելություն, որոնց մասնակցել են Մոսկվայից 121 ընկերություն և Ռուսաստանի Դաշնության մեկ տասնյակից ավելի սուբյեկտներ: Առևտրային ներկայացուցչության մասնակցությամբ կնքվել են 358,4 մլն դոլարի արտահանման պայմանագրեր։
- Այժմ ակտիվորեն զարգանում են ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային ուղղված նախագծերը։ Որո՞նք են մշակվող առավել նշանակալի նախագծերը:
Որպես օրինակ ուզում եմ խոսել էլեկտրական ավտոբուսների արտադրության նախագծի մասին: Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրոբուս» միջպետական ծրագրի նախագծի մշակմանը։ Նախագիծը մշակվել է ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն համագործակցության զարգացման շրջանակում։ Հիմնական նպատակը ներքին արտադրության հիման վրա էլեկտրական ավտոբուսների ստեղծումն է՝ միութենական շուկայի կարիքները բավարարելու համար։
Շատ եմ սիրում դուդուկը. ՌԴ առևտրային ներկայացուցչի հայկական հեքիաթը
Հաճելի է նշել, որ միջպետական այս նախագծի մշակմանն ու իրականացմանը մասնակցում են ԵԱՏՄ մի քանի երկրների ընկերություններ և, որ կարևոր է, իր մասնակցությունը հաստատել է Հայաստանից «Այրոն սթրիմ» ընկերությունը:
- Հայտնի է, որ էներգետիկան ցանկացած արդյունաբերության հիմքն է։ Որքանո՞վ է ակտիվ ռուսական բիզնեսը մասնակցում Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը:
Հատկանշական է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունն այնպիսի նշանակալի ուղղությամբ, ինչպիսին է ատոմային էներգետիկան։ Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը 2023 թվականին իրականացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացում, որի արդյունքում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Բացի այդ, ներկայում «Ռոսատոմը» հայկական կողմին է ներկայացրել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկները։ Ընդ որում, ընկերությունը պատրաստ է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դիտարկվող ցանկացած տարբերակ. Դա կլինի կա՛մ խոշոր էներգաբլոկ, կա՛մ էլ, եթե որոշում կայացվի կառուցել փոքր ատոմային էներգաբլոկներ, «Ռոսատոմ» ընկերությունն իր նախագիծը կիրականացնի նաև փոքր ատոմային էներգետիկայում:
Հայկական ապրանքանիշները ՌԴ–ում ճանաչված են և պահանջված․ Երևանում ցուցահանդես է բացվել
Առևտրային ներկայացուցչությունը մշտապես հետևում է բոլոր թենդերային ընթացակարգերին, որոնք հայտարարում է երկրի կառավարությունը, և ժամանակին տեղեկացնում է այդ մասին ռուսական բիզնեսին:
— 2024 թվականի աշնանը նախատեսվում է Հայաստանում «Ինոպրոմ» անցկացնել։ Դա ի՞նչ միջոցառում է:
«Ինոպրոմը» ԱՊՀ-ում խոշորագույն միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն է և նոր պատվիրատուների, մատակարարների, գործընկերների և ներդրողների որոնման հարթակ:
2023 թվականի հուլիսին բարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանային «Ինոպրոմը» Հայաստանում արտագնա անցկացնելու վերաբերյալ։ Համոզված եմ, որ այս միջոցառումը նոր թափ կհաղորդի արդյունաբերական կոոպերացիային և կնպաստի համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։
Լրահոս
0