00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ փողեր ու պետական հովանավորչություն. փորձագետը` «հայկական» ադամանդի ու ոսկու մասին

© Sputnik / Сергей СубботинԱլմաստ
Ալմաստ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում բացահայտել է, թե որտեղից են գալիս և ուր են գնում «հայկական» արտադրության անվան տակ արտահանվող ոսկին ու ադամանդը։ Նաև խոսել է արտահանման աննախադեպ աճի տակ թաքնված վտանգների մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռեեստրն թույլ կտա ավելի լիարժեք պատկերացնել, թե ինչ է կատարվում ոսկու և ադամանդի հայաստանյան շուկայում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը` ոլորտում աշխատող տնտեսվարողների ռեեստրի ստեղծման վրաբերյալ։
«Վերահսկողության համար ամենակարևոր քայլը տեղեկատվությանը տիրապետելն է։ Ռեեստրը թույլ կտա ավելի լիարժեք պատկերացնել, թե ինչ է կատարվում մեր շուկայում։ Այն նաև ավելի լիարժեք և հասանելի կդարձնի ոլորտում կատարվող իրողությունները, և հուսանք, որ այդ տվյալները հասանելի կլինեն գիտական համայնքին վերլուծություններ անելու համար»,– ասաց Թավադյանը։
Նախարարության հեղինակած որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի e-draft.am հարթակում։
Դրա համաձայն` պետք է հաշվառվեն ՀՀ–ում թանկարժեք մետաղների արտադրությամբ, մշակմամբ, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի առևտրով զբաղվող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը։ Ռեեստրը վարելու է էկոնոմիկայի նախարարությունը։
Այն, որ Հայաստանում ոսկու և ադամանդի առևտուրը պետական վերահսկողության կարիք ունի, Թավադյանի համոզմամբ, վկայում է անգամ պաշտոնական վիճակագրությունը։
«2021–ին ՀՀ կառավարությունը ադամանդագործությունը հռչակեց ռազմավարական ուղղություն, ինչից հետո Հայաստանում այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կտրուկ ավելացավ։ Սական, եթե նայենք ադամանդագործության ոլորտում աշխատող անձանց ու մշակված կարատների թվերը, այս տարիների ընթացքում այդ ցուցանիշները ոչ միայն չեն ավելացել, այլև 20 տոկոսով պակասել են։ Փոխարենը ավելի քան 20 անգամ ավելացել է ադամանդի արտահանման ծավալը»,– արձանագրում է Թավադյանը։
Նույն պաշտոնական վճակագրությանը հղում անելով` տնտեսագետը նաև նշում է, որ ադամանդները մեր երկիր գալիս են հիմնականում ՌԴ–ից` չմշակված, իսկ ոսկին` ձուլակտրոներով։ Եվ այստեղից նույնությամբ վերաարտահանվում են ԱՄԷ և Հոնգկոնգ։
Այս առևտրային շղթայով 2023թ–ին ապահովվել է ՀՀ արտահանման ողջ ծավալի ավելի քան 1/3-ը կամ 34 տոկոսը։
«Խնդիրն այն է, որ այդ ներմուծվող ու վերաարտահանվող թանկարժեք մետաղներն ու ադամանդները լուրջ մրցակցություն են հայաստանյան արտադրանքի համար, քանի որ գրանցվում են որպես ՀՀ–ում արտադրված»,– նշում է մեր զրուցակիցը։
Ընդ որում, ներմուծման ու արտահանման գների մեջ, ըստ Թավադյանի, բավական մեծ տարբերություն կա. ոսկին ՀՀ–ից դուրս է գալիս միջազգային գներով, իսկ ՌԴ–ից ներմուծվում է դրանից 3 անգամ ավելի էժան։ Եվ այս շահեկան բիզնեսի մասին, մեր զրուցակցի համոզմամբ, քաջատեղյակ են պետական ամենաբարձր մակարդակում։
10 ամիսների ընթացքում Հայաստանից 333 մլն դոլարի ադամանդ է արտահանվել
«Պետական մակարդակով է հովանավորվում, ու մեծ փողեր կան այդ ամեն ինչի մեջ»,– ասում է Թավադյանը` հիշեցնելով, որ ոլորտում ամենախոշոր արտահանող «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ի բացման արարողությանը 2019թ–ին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Սիլ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլոք։
Ընդ որում, տնտեսագետը նաև պարզել է, որ հատկապես 2022-23թթ–ին սնկի պես աճած ադամանդ «արտադրող» ընկերություններն իրականում միայն դրանց ներմուծմամբ ու վերաարտահանմամբ են զբաղված, իսկ տեղական արտադրողները ստիպված են լինում դիմանալ ծանր մրցակցությանն ու ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին. առայժմ անարդյունք։
Ադամանդի ու ոսկու արտաքին առևտուրը ՀՀ–ում հատկապես ակտիվացել է 2023թ–ի վերջին 2 ամիսներին։ Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության մեջ առաջին անգամ երկրից արտահանման ծավալները գերազանցել են ներմուծումը։ Աղասի Թավադյանը հատուկ ուշադրություն է հրավիրում այս փաստի վրա` արձանագրելով, որ դա ՀՀ տնտեսության համար աննախադեպ իրողություն է։
«Մեր ներմուծումը միշտ ավելի մեծ է եղել, քան արտահանումը։ Տարբեր ժամանակներում` մոտ 2 անգամ, վերջին ժամանակներում` 1.6 անգամ։ Այսինքն` մենք ներմուծող երկիր ենք։ Բայց պատմականորեն առաջին անգամ 2023թ–ի արտահանումը` դրամական արտահայտությամբ, գերազանցել է ներմուծումը։ Եվ այդ աճը հիմնականում տեղի է ունեցել ոսկու և ադամանդի արտահանման շրջանակում»,– նշում է մասնագետը։
Թավադյանն ուսումնասիրել է նաև այդ ժամանակահատվածի արտահանման շուկաների աշխարհագրությունը և պարզել, որ ՀՀ–ից արտահանված ապրանքների 75 տոկոսը կազմել են հենց ՌԴ, Հոնգկոնգ և ԱՄԷ արտահանումները, այդ թվում` վերաարտահանված ոսկին ու ադամանդները։
Փոխարենը 13 տոկոսով կրճատվել են դեպի այլ երկրներ արտահանման ծավալները
Սա, Թավադյանի գնահատմամբ, նշանակում է, որ արտահանման աճը չի կարող կայուն ու երկարաժամկետ համարվել , ինչը անորոշություններ ու լուրջ վտանգներ է ստեղծում նաև ՀՀ արտաքին առևտրի ոլորտում։
նշենք, որ Թավադյանի ուսումնասիրության համաձայն` 2023-ի ընթացքում ՀՀ–ից վերաարտահանվել է մոտ 1 մլրդ դոլարի ոսկի, որը կազմել է ՀՀ ողջ արտահանման ծավալի 13 տոկոսը։
Ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվողներին կտրամադրվի մատչելի հումք
Ընդ որում այս ցուցանիշում դեռևս հաշվառված չէ 2023-ի դեկտեմբեր ամիսը (այն դեռ պաշտոնապես չի հրապարակվել)։ Ըստ տնտեսագետի կանխատեսման` դեկտեմբերի ցուցանիշների հանրագումարով 2023–ի արտահանումը կարող է գերազանցել 8 մլրդ դոլարը, որից 43 տոկոսը կկազմի վերաարտահանումը։
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին վերաարտահանումը կազմել էր 28 տոկոս, իսկ 2021-ին՝ 6։
2023 թվականի 11 ամիսներին ՀՀ–ից վերաարտահանման 30 տոկոսը եղել են ոսկու ձուլակտորները։ Ընդ որում, տարեկան վերաարտահանման ծավալի կեսը կատարվել է միայն նոյեմբեր ամսին, երբ 351 մլն դոլարի ոսկի վերաարտահանվել է ԱՄԷ, 128 մլն՝ Հոնկոնգ։
Լրահոս
0