00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար. փոխնախարար

© Photo : ScreenshotԼաշա Դարսալիա
Լաշա Դարսալիա - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Բաժանորդագրվել
Վրացական կողմը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր վստահելի հարևաններին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նրա խոսքով` Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն։
Մարտին Ժնևում կարող է Երևան-Բաքու միջխորհրդարանական երկխոսության հարթակի քննարկում լինել
Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և իր աջակցությունն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում։
«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրներին, – խմբ.), այլ ոչ թե կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թողնել», – ասել է Դարսալիան:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։
Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թբիլիսին շահագրգռված է Անկարայի և Բաքվի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։
«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրել ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի, և կարծում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում»,- ասել է նա։
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար
Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում իրականացվող հաղորդակցական ծրագրերին։ Դարսալիան մատնանշել է տարածաշրջանի հնարավորությունները, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս առաջարկել է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Թբիլիսին բազմիցս հանդես է եկել խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլիներ լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:
Արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի հուլիսին երկկողմ հանդիպում են ունեցել Թբիլիսիում։
Լրահոս
0