00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ...

© Sputnik / В. СавостьяновԱբրահամ Ալիխանյան
Աբրահամ Ալիխանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Աբրահամ Ալիխանյան
Բաժանորդագրվել
1945 թվականի ամռանը Միացյալ Նահանգների ղեկավար Հարրի Թրումենը Իոսիֆ Ստալինի հետ Գերմանիայում կայացած առաջին և վերջին հանդիպմանը հայտնեց, որ իր երկիրն արդեն ունի, մեջբերեմ, «հզորագույն, կործանարար զենք»։
Երևի ակնկալվում էր, որ Ստալինը պարզապես ցնցված կլինի այս անսպասելի լուրից, բայց նա միայն ծիծաղեց, ինչն առիթ տվեց Պոտսդամի կոնֆերանսի մասնակիցներին՝ Թրումենին և Չերչիլին եզրակացնելու, որ Խորհրդային Միության առաջնորդն ուղղակի չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում ատոմային ռումբը։
Մինչդեռ սովետական առաջատար գիտնականներն այն ժամանակ արդեն ակտիվորեն աշխատում էին միջուկային զենքի ստեղծման վրա։
Նրանցից մեկն էր ակադեմիկոս Աբրահամ Ալիխանյանը, որի 120-ամյակը նշվում է այսօր։ ​Մեկնաբաններից մեկն այսպես է նկարագրում հայտնի գիտնականին.
«Այս տաղանդաշատ մարդը, որի հիմնարար գաղափարները և գործունեությունը Խորհրդային Միությունը դարձրին միջուկային տերություն, հետաքրքրվում էր բառացիորեն ամեն ինչով՝ բյուրեղների հատկություններից և ռենտգենյան ճառագայթներից սկսած մինչև չարորակ ուռուցքների դեմ պայքարը։ Բայց նրա համար գլխավորն, իհարկե, միջուկային ֆիզիկան էր։ Եվ երբ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը որոշեց ատոմային զենք մշակել Կուրչատովի ղեկավարությամբ, հենց առաջին օրերից այդ աշխատանքներում ներգրավվեց Աբրահամ Ալիխանյանը»։
Այն ժամանակ՝ 1942 թվականին, Աբրահամ Ալիխանյանը Հայաստանում էր՝ Արագածի վրա տիեզերական ճառագայթներն ուսումնասիրելու համար։ Շատ չմնաց, կանչեցին Մոսկվա, և նրան փոխարինեց եղբայրը՝ Արտեմ Ալիխանյանը։ Իսկ իր տպավորությունները հետագայում գիտնականը ձևակերպեց հակիրճ մի նախադասությամբ. «Մի հզոր հմայք է արձակում Հայաստանի բնությունը, որը գերում է բոլորին. լինի նա հայ, ռուս, իտալացի, թե ամերիկացի»։
Երկրի կոմունիստական իշխանությունները թե′ Ստալինի, թե′ Խրուշչովի օրոք այնուամենայնիվ խեթ-խեթ էին նայում հայ գիտնականին։ Պատճառները շատ էին։ Նախ, կուսակցության անդամ չէր ու երբեք ցանկություն չէր հայտնել կոմունիստ դառնալ։ Գործընկերներից մեկի բնորոշմամբ, Ալիխանյանի վերաբերմունքը կուսակցության նկատմամբ ընդհանուր առմամբ լոյալ էր, բայց միևնույն ժամանակ, նա երբեք իր խղճի հետ գործարքի չէր գնացել։ Միայն մի օրինակ։ 40-ականների վերջերին- 50-ականների սկզբներին արշավ սկսվեց, այսպես կոչված, «կոսմոպոլիտների» դեմ։ Բոլորը հասկանում էին, որ խոսքը հրեաների մասին էր։ Տարբեր գիտական հիմնարկների ղեկավարները զանգվածաբար աշխատանքից հեռացնում էին ոչ միայն հրեաներին, այլև նրանց, ում գերդաստանում գոնե մի հրեա կար։ Ալիխանյանի ստեղծած թիվ 3 լաբորատորիայից չհեռացվեց ոչ ոք։ Ավելին, Ալիխանյանը բարեխոսում էր նաև այլ հիմնարկներում աշխատող գիտնականների համար՝ պաշտպանելով նրանց բռնաճնշումներից։
1952 թվականին նրա դեմ նույնիսկ գործ հարուցվեց, բայց գիտնականին փրկեց Ստալինի մահը։
Փամփուշտ չենք կարողանում արտադրել, բայց «գոլդ» համարանիշի համար 300 000 դոլար ենք վճարում
​Իսկ 1956 թվականին կատարվեց մի բան, որը ոմանք հակասովետական ընդվզում որակեցին։ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը բացահայտեց և դատապարտեց «անձի պաշտամունքը» Ստալինի օրոք։ Այն ժամանակ ընդունված կարգն այսպիսին էր՝ համագումարից անմիջապես հետո բոլոր սկզբնական կուսակցական կազմակերպություններն ու կոլեկտիվները պարտադիր քննարկում էին առաջնորդի զեկույցը և միահամուռ պաշտպանում այն։ Այնինչ, Ալիխանյանի ղեկավարած լաբորատորիայում աննախադեպ բան տեղի ունեցավ. գիտական աշխատողները ձեռքները սուսուփուս բարձրացնելու և զեկույցը միաձայն հավանության արժանացնելու փոխարեն սկսեցին քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Ընդ որում, այնպիսի խելահեղ առաջարկներ էին անում, որ վերևից ուղարկված կուսակցական պաշտոնյաների մազերը բիզ-բիզ էին կանգնում։ ​
Գիտաշխատող Ռոբերտ Ավալովն, օրինակ, ասաց. «Կոռումպացված չինովնիկներն ու բյուրոկրատներն այնքան են հղփացել, որ նրանց վախեցնելու միայն մի ձև կա՝ բոլոր քաղաքացիներին անձնական զենք բաժանել»։ Մեկ այլ գիտաշխատող՝ Եվգենի Սմոլյանկինը, հրապարակավ փաստեց՝ նույնիսկ գիտության բնագավառում առաջ գնալու համար պիտի անպայման կուսակցական լինես։ Ժողովում նաև չափազանց հանդուգն միտք հնչեց՝ այն, որ դատապարտում ենք Ստալինի «անձի պաշտամունքը«, շատ լավ է, բայց հանկարծ այնպես չստացվի, որ հաջորդ ղեկավարն էլ ստիպված լինի բացահայտել Խրուշչովի պաշտամունքը։
Նիկոլայ Ռիժկով - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Ռիժկով. մարդ, որը սեփական մաշկի վրա զգաց փոփոխությունների ժամանակ վարչապետ լինելու անեծքը
Ակնհայտ էր, որ այս ամենը ձերբակալություններով է ավարտվելու, բայց, ինչպես վերհիշում է ֆիզիկոս Յուրի Օռլովը, որը հետագայում հայտնի այլախոհ դարձավ, «Ալիխանյանը զանգահարեց Խրուշչովին, և Խրուշչովն իրեն ասաց, նա էլ մեզ փոխանցեց, որ Պոլիտբյուրոն որոշել է մեզ չձերբակալել, միայն գործից հանել»։ ​ Յուրի Օռլովին Ալիխանյանն աշխատանքի տեղավորեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Նաև Օռլովի ջանքերով 1960-ականների կեսերին մեր մայրաքաղաքում գործարկվեց արագացուցիչը, որը, ցավոք, հիմա պարապուրդի է մատնված։ Իսկ Ալիխանյանն այն ժամանակ սպասում էր, թե երբ շահագործման կհանձնվի Սերպուխովի ավելի խոշոր արագացուցիչը, որը թույլ կտար իրականացնել նրա բազմաթիվ գաղափարները, բայց կաթված ստացավ, 1968 թվականին ստիպված թողեց իր ստեղծած Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը, իսկ երկու տարի անց հեռացավ կյանքից։ ​
Լրահոս
0