00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ոչ մի բուհ հավաստագիր չի ստանա, եթե գործընթացն արվի միջազգային չափորոշիչներով. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Երևանում երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բուհ չպետք է լինի. թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա բոլոր բուհերը պետք է լինեն ակադեմիական քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եթե ՀՀ բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, ասենք` ԵՄ չափորոշիչներով, որպեսզի ստանան բուհական գործունեության լիցենզիա, ապա ՀՀ–ում ոչ մի բուհ հավաստագիր չի ստանա։ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ իր բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր բուհերին։
«Այս առումով «Ակադեմիական քաղաք» մեգա նախագիծը, որը 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է երկրաժամկետ հատվածում, չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։ Մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական, ուսանողական, գիտական համայնքների հետ, քանի որ սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Երևանում երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բուհ չպետք է լինի. թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա բոլոր բուհերը պետք է լինեն ակադեմիական քաղաքում։
«Սա նշանակում է ոչ թե բուհերի ֆիզիկական տեղափոխություն, այլ թե ո՞նց անենք, որ մեր բուհերը բերենք, համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրության պահանջներին, որոնք ամենաբարձր ստանդարտները չեն։ Մենք հասկացել ենք, որ չենք կարող այդ շենքերը վերափոխել, քանի որ ժամանակակից աշխարհում ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակայինի հետ պետք է համադրվի, քանի որ առանց մեկը մյուսի ճեղք է առաջանում։ Սա է պատճառը, որ ասել ենք` ամեն ինչ պետք է զրոյից սկսենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Կոնսերվատորիան չի՞ առանձնացվի բուհերի միավորման ծրագրից. Անդրեասյանի մեկնաբանությունը
Ըստ նրա` այդ խնդիրն առաջացել է ՀՀ–ում գործող 60 բուհերի պատճառով, երբ մեր երկիրը միջազգային սկանդալների մեջ է ընկել։
«Մենք խոսում ենք ՀՀ միջազգային հեղինակության մասին, սակայն միջազգային մամուլում տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀՀ–ում գործում բուհեր, որոնք, օրինակ, ֆեյք բժշկական կամ այլ մասնագիտություններով դիպլոմներ են վաճառում։ Երբ մենք գնում ենք այդ բուհերի հետևից, որ փակենք այն տրամաբանությամբ, որ իրենք արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում, իրենք մի շատ լեգիտիմ փաստարկ են բերում, ասում են` եկեք, գնանք ձեր պետական բուհերը նայենք։ Այդ իսկ պատճառով նույն ստանդարտը պետք է գործի և՛ մասնավոր, և՛ պետական, և՛ հայաստանյան, և՛ օտարկրյա բուհերի համար»,– նշեց նա։
Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ են լինելու բուհերի դատարկ, հին շենքերը։ Նրա խոսքով` նախկինում կար պրակտիկա, որ նոր նախագծերի դեպքում հներն օտարվում են շինարար կազմակերպությունների կողմից, սակայն ՀՀ կառավարությունում հասկացել են, որ դա վատ գաղափար է։
«Մենք հիմա քննարկում ենք, որ Երևանում գտնվող բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակավոր մի կազմակերպության տրվեն կառավարման` որպես տարածքներ»,– նշեց նա։
Ինչպիսի՞ն կլինի կոնսերվատորիայի և մյուս բուհերի ճակատագիրը. ԿԳՄՍ–ն պարզաբանում է
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ բուհերի հին շենքերի կառավարումից գեներացվող ամբողջ գումարը պետք է գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը և դեռ կքննարկեն` այդ գումարները որպես պետական բյուջեի եկամո՞ւտ կլինեն, թե՞ կփոխանցվեն «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հաշիվներին։
Նշենք նաև, որ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
Լրահոս
0