00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ տարում ի՞նչն է թանկացել ՀՀ–ում, ի՞նչը` էժանացել

Բաժանորդագրվել
Վիճակագրության համաձայն` համեմատաբար բարձր գնանկում է արձանագրվել մեծությամբ երրորդ քաղաքում։
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024 թ. մարտը 2023 թ. մարտի նկատմամբ) կազմել է 1.2 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ 2024 թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.5–0.1%–ով։ Համեմատաբար բարձր գնանկում է արձանագրվել Վանաձորում: Երևանում սպառողական գները նվազել են 0.2%–ով:
2024 թ. մարտին 2023 թ.–ի նույն ամսվա համեմատ ՀՀ–ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6 %, իսկ 2024 թ. փետրվարի համեմատ՝ 0.3 % գնանկում:
Ըստ կոմիտեի` հնդկաձավարի գինը նվազել է 21.4 %–ով, ոլոռինը՝ 13.2 %–ով, մակարոնեղենինը՝ 13.1 %–ով, հաճարինը՝ 7.5 %–ով, ձավարինը՝ 7.1 %–ով, բլղուրինը՝ 6.2 %–ով, բրնձինը՝ 3.0 %–ով։
Պանրի գինը 12 ամսում նույնպես նվազել է 8.1%-ով, նվազել են նաև թռչնամսի (3.3 %-ով) և տավարի մսի (1.7%-ով) գները: Փոխարենը 0.3%-ով աճել է խոզի մսի գինը, թարմ կաթինը՝ 1.0%-ով:
Ինչ վերաբերում է մյուս ապրանքատեսակներին, ապա արևածաղկի բուսական յուղի գինը 2024 թ. մարտին 2023 թ. մարտի համեմատ նվազել է 23.6 %-ով, կակաոյի գինը` 4.2%-ով, հրուշակեղենի գինը` 1.8%-ով, թեյինը՝ 1.0%-ով, շաքարի և շաքարավազինը` 4.6 %–ով։
Սուրճի գինն աճել է 1.8 %-ով, ալկոհոլային խմիչքի գինը` 7.1 %-ով, ձվի գինը` 3.5%-ով։
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 13.8 % գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում` 2.7 % գնանկում:
2024թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 400.4 դրամ, ինչը 3.1 %-ով գերազանցել է 2023 թ. մարտի համապատասխան ցուցանիշը (388.4 դրամ):
ՀՀ–ից ՌԴ մեքենաների արտահանումը կկրճատվի. մաքսային նոր վճարների հնարավոր ազդեցության մասին
Լրահոս
0