00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենց Թրամփն է հնչեցրել 1915 թվականի ցեղասպանության ճանաչման կոչը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցП/к с Дональдом Трампом, посвященная проведению конкурса красоты Miss Universe 2013 в Москве
П/к с Дональдом Трампом, посвященная проведению конкурса красоты Miss Universe 2013 в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրամաբանությունը նույնպիսին է, ինչպիսին և Սպիտակ տան նախկին (լիբերալ) և նոր (պահպանողական) ադմինիստրացիայի քաղաքական լուծումների միջև տարբերությունը:

Հասկանալի է, որ աշխարհը քարացել է սպասման մեջ` փորձելով կանխագուշակել, թե ինչ կարելի է սպասել ԱՄՆ 45-րդ նորընտիր նախագահից:

Ընդ որում, այնպես է ստացվել, որ փորձագետների, վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքները կտրուկ տարբերվում են՝ կախված նրանից, թե որ ճամբարին են նրանք պատկանում և որի կողմնակիցն են իրենց համարում` լիբերալ-դեմոկրատների թե ավանդական արժեքների կողմնակիցների:

Арман Бошян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՄՆ–ի ընտրությունները և Հայոց ցեղասպանության հարցը

Արդյո՞ք կշարունակի Ամերիկան նույնքան հաստատակամ գործել Արևելյան Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում թե մի փոքր գոնե կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը` ելնելով Սպիտակ տան նոր տիրոջ նախընտրական հայտարարություններից:

Շարունակելո՞ւ է արդյոք երկիրը ֆինանսներով, զենքով և գաղափարախոսությամբ զինել «խնդրահարույց» տարածաշրջանները թե, ամեն դեպքում, կսկսի զբաղվել իր ներքին ֆինանսատնտեսական խնդիրներով: Կփոխվի՞ պաշտոնական Վաշինգտոնի վերաբերմունքը փախստականների, կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ: Իսկ ինչպես վարվել այլ համաշխարհային կամ տարածաշրջանային գերտերությունների, պետությունների նկատմամբ:

Հարցերը շատ են, սակայն հստակ պատասխաններ դեռ չկան: Թեև այս ամենի մասին Թրամփը նախընտրական քարոզարշավի մասին բավականին հստակ էր արտահայտվում. որոշ տեղերում խիստ, որոշներում՝ էքսցենտրիկ կերպով, որոշներում էլ՝ կանխատեսելի… Սակայն, ամեն տեղ ի սկզբանե զգացվում էր Մեծ Կապիտալի ներկայացուցչի այդ պրագմատիկ և տրամաբանական բիզնես-մոտեցումը:

Андраник Мигранян - Sputnik Արմենիա
Միհրանյան. Հնարավոր է` Թրամփն իր ելույթում արտասանի «ցեղասպանություն» եզրույթը

Այդ առումով մենք ակնկալիքներ չէինք ունենա Ամերիկայի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Քանի որ հասարակ տրամաբանությունը հուշում է, որ նման մասշտաբի բիզնեսմենը, ինչպիսին է Թրամփը, թեկուզ այս կամ այն գործարքի շահավետության տեսանկյունից (իսկ քաղաքականությունը, ինչպես հայտնի է՝ նույնպես բիզնես է) չպետք է ցանկանա կտրուկ սառեցնել հարաբերությունները առավել մոտ բիզնես-գործընկերներից մեկի հետ:

Խոսքը Թուրքիայի մասին է, մի երկրի, որն ԱՄՆ-ից հետո ամենահզոր բանակն ունի: Բացի այդ, այն զինված է հիմնականում ամերիկյան զենքով՝ա հրյուրավոր միլիոնների զենքով… Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես է:

Ավելին, Օբամայի օրոք Ամերիկայի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սառեցումից հետո, կարծես թե, պաշտոնական Վաշինգթոնի նոր ադմինիստրացիան կփորձի անել հնարավոր ամեն ինչ՝ նախկին բարեկամությունը վերականգնելու համար: Սա, որոշակի բիզնես-տրամաբանությունից ելնելով, սկզբունքորեն պարոն Թրամփը հրաշալի կերպով ցույց է տվել նախընտրական արշավի ժամանակ:

Арег Галстян - Sputnik Արմենիա
Թրամփի հաղթանակը «սառեցրեց» Հայոց ցեղասպանության ճանաչումը

Մյուս կողմից` եթե նույնիսկ հույս չդնել Սպիտակ տան նոր տիրոջ էքսցենտրիկության վրա, չի կարելի բացառել այն հավանականությունը, որ Հայոց ցեղասպանությունն, ամեն դեպքում, պաշտոնապես հենց ցեղասպանություն կանվանվի Թրամփի օրոք: Եվ դրա համար լուրջ նախադրյալներ կան: Նշեմ դրանցից մեկը: Թրամփի հետ ընտրված փոխնախագահ Մայք Փենսին: Մարդ, որը կոնգրեսում իր երկար տարիների աշխատանքի ընթացքում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Ընդ որում, իր ելույթներում հաճախ անվանել է այն հենց ցեղասպանություն` բերելով Թուրքիայում վերացրած բնակչության կոնկրետ թվեր:
2010 թվականին, օրինակ, Փենսը ելույթ ունեցավ այս հարցի վերաբերյալ բանաձևի մասին բանավեճի ժամանակ և ասաց, որ հայ ժողովրդի նկատմամբ անցյալ դարի սկզբին ցեղասպանություն էր իրականացվել, պետք չէ մոռանալ այդ ցեղասպանության մասին:

Ճիշտ է, նույն այդ ելույթում Փենսը խոսում է նաև այն մասին, որ չի կարող թույլ տալ ինքն իրեն՝ կողմ քվեարկել այդ բանաձևին, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի ու Կոմիտեի համար ժամանակը չէ զբաղվելու այդ հարցով, Թուրքիան ռազմավարական գործընկեր է, նրանք կիսում են ԱՄՆ-ի շահերը հակաահաբեկչական պայաքրում…

Որպեսզի ավելի հասկանալի լինի, ասենք, որ այդ ելութը 2010 թվականին էր: Այն ժամանակվա Վաշինգթոնի ադմինիստրացիան ակտիվորեն գործում էր Իրաքում և Աֆղանստանում, հերթական արաբական գարունն էր ծրագրում Սիրիայում: Սպիտակ տան պետքարտուղարն էլ այն ժամանակ Հիլարի Քլինթոնն էր:

Дональд Трамп после победы на выборах президента США - Sputnik Արմենիա
Փորձագետ. Թրամփի քարոզարշավը հակասական թեզերի վրա էր կառուցված

Եվ այն դեմոկրատները, որոնք նախընտրական շրջանում հայկական լոբբիին խոստանում էին, որ բանաձևը կընդունվի, հանկարծակի եկան այն եզրակացությունից, որ նրանք պետք է ամրապնդեն դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում և այնտեղից դուրս մղեն Ռուսաստանին: Իսկ դրա համար անհրաժեշտ է Թուրքիան՝ իր Ինջիրլիկի, հավանական ռազմական մասնակցության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և, ընդհանրապես, տարածաշրջանում ամերիկացիներին քաղաքական աջակցություն ցուցաբերելու հնարավորության հետ միասին:

Այդ իսկ պատճառով Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության մասին՝ ոչ մի խոսք… Դե նույն Փենսն էլ` ելնելով Սպիտակ տան հրահանգներից, խոստովանում է, որ դարի սկզբին ցեղասպանություն եղել է, սակայն հիմա դրա ժամանակը չէ:
Իսկ հիմա փորձենք տարրական տրամաբանություն կիրառել և գանք հակառակ կողմից:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Մերկ կանայք՝ ընդդեմ Թրամփի

Նորընտիր նախագահն ասում էր, չէ՞, որ Ամերիկան իր օրոք կտրուկ կսահմանափակի իր ազդեցությունը այլ երկրների ներքին գործերին: Ասում էր, ճիշտ է՝ բորբոքված ժամանակ, այսպես ասած, նախընտրական արշավի ժամանակ… Բայց ասում էր, չէ՞: Ավելին, արդեն ընտրվելուց հետո ասաց, որ Ամերիկան պետք է պայքարի ոչ թե Բաշար Ասադի ռեժիմի դեմ, այլ հենց ԻԼԻՊ-ի: Բայց չէ ՞որ թեկնածուի և նախագահի խոսքերն, ինչպես ասում են Օդեսայում, երկու տարբեր բաներ են:

Եվ եթե ԱՄՆ-ն այժմ փոխում է իր լիազորությունների շրջանակը նույն Մեծ Մերձավոր Արևելքում ավելի ազնիվ և մարդկային արժեքներով, արդյո՞ք դա չի նշանակում, որ ժամանակն է Ամերիկան վերադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Թեկուզ ցույց տալու համար, որ նույնիսկ մեծ ամերիկյան քաղաքականության մեջ լինում է այնպես, որ կոտլետներն ու ճանճերն առանձին են մատուցվում:

Հասկանալի է, որ Թուրքիան տնտեսական, ֆինանսական, տարածաշրջանային ու էլի եսիմ ինչ գործընկեր է, սակայն բիզնես-տրամաբանությունն իր կանոններն ունի, իսկ իրական համամարդկային արժեքները` իրենցը:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում

Չէ՞ որ Թրամփը ելնում էր հենց այս տրամաբանությունից, երբ իր ելույթներից մեկի ժամանակ օգտագործեց ցեղասպանություն բառը` խոսելով այն մասին, թե ինչ է սարքել ամբողջ աշխարհում քրիստոնյաների գլխին ԱՄՆ նախկին ղեկավարությունը: Ասաց՝ հակառակ այն դեմոկրատների, որոնք մինչ նա նստած էին Սպիտակ տանը և որոնց համար լիբերալ արժեքները վեր էին իրական, համամարդկային արժեքներից:

Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա հունվարի 20-ից գործող փոխնախագահ Մայք Փենսի դիրքորոշումն էլ 1915 թվականի Հայոց ցեղասպանության բանաձևն ԱՄՆ-ում քննարկելու ժամանակ պետք է այլ լինի: Հենց այնպիսին, որ (մեջբերում եմ ևս մեկ անգամ) հայ ժողովրդի նկատմամբ անցյալ դարի սկզբին ցեղասպանություն էր իրականացվել, պետք չէ մոռանալ այդ ցեղասպանության մասին, առանց ասելու, թե՝ Թուրքիան դաշնակից է, գործընկեր և այլն: Մի խոսքով, ճանճերն՝ առանձին, կոտլետներն՝ առանձին:

Արդյո՞ք հնարավոր է նման հանգուցալուծում մեզ` հայերիս հուզող հարցի վերաբերյալ, ցույց կտա ժամանակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե կհետևի՞ իր իսկ հնչեցրած կարգախոսներին Դոնալդ Թրամփը…

Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում լիբերալ-դեմոկրատական արժեքների կողմնակից Բարաք Օբամային կառավարության օրոք աշխարհը պառակտված էր: Եվ այսօր հարցականի տակ են համաշխարհային ամենահզոր և ուժեղ գերտերության բոլոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և գաղափարախոսական ասպեկտները: Խոշոր ամերիկյան քաղաքների փողոցներում Մայդանի և արաբական գարնան ոճով կազմակերպված շարժումները դրանց ապացույցն են: Այնպես որ, սպասում ենք…

Լրահոս
0