00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանը` Ադրբեջանի արկածախնդրության և գլուխն ավազի մեջ մտցնելու մասին

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը

- Առաջիկայում կկայանա՞ արդյոք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Հնարավո՞ր է` գագաթնաժողով կազմակերպվի։ Ե՞րբ։

— ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Մի քանի օր առաջ տեղի ունեցած Մյունխենի`անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում կայացավ իմ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումների։ Եթե հանդիպումները տեղի չեն ունենում, ապա դա տեղի չի ունենում ոչ մեր մեղքով։

Համանախագահների հետ հանդիպմանը մենք պայմանավորվել ենք շարունակել ջանքերը` խաղաղ գործընթացի առաջխաղացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան։

- Երևանն ու Բաքուն տարբեր կերպ են գնահատում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան թեժացումը. Բաքուն ասում է, որ որոշ տարածքներ է վերադարձրել, Երևանն ասում է, որ կորցրել է անպիտան հողակտոր։ Ի՞նչ է տեղի ունեցել անցած տարվա ապրիլին։ Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Виген Саргсян в сборном пункте - Sputnik Արմենիա
Նախարար. Տավուշի դիվերսիայի մասին ՀԱՊԿ հայտարարությունը հստակ էր

— Չնայած դա այլ լույսի ներքո ներկայացնելու և ամեն ինչ գլխիվայր շրջելու Բաքվի իզուր փորձերին` բոլորի համար ակնհայտ է, թե ապրիլին ով է սկսել լայնածավալ ռազմական գործողությունները։ Միջազգային հանրությունը լավ գիտի այդ մասին, ներառյալ, անշուշտ, համանախագահ-երկրները։ Իմ գործընկերները` տարբեր երկրների արտգործնախարարարները, որոնց հետ ես խոսել եմ, չեն կասկածում, որ հենց Ադրբեջանն է սկսել ագրեսիվ գործողությունները։

Այն, որ ադրբեջանական կողմն անամոթաբար պարծենում է իր իբր հաջողություններով` լռելով կորուստների մասին, թողնենք նրանց խղճին…

Ադրբեջանն իր ապակառուցողական մոտեցմամբ փակուղի մտցնելով իրեն բանակցային գործընթացում` դիմեց ռազմական արկածախնդրության, պատրանքներ ունենալով, որ եթե նրան չհաջողվի պարտադրել իր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների ընթացքում, ապա նա կարող է դա անել ուժ օգտագործելով։ Եվ կրկին տապալվեց։ Այդ արկածախնդրության արդյունքը ոչ միայն մարդկային կորուստները եղան, այլ նաև լուրջ հարված բանակցային գործընթացին։

- Ինչպիսի՞ն եք Դուք պատկերացնում բանակցային գործընթացը։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների։

— Երբ Դուք բարձրացնում եք ադրբեջանցի փախստականների մասին հարցը, որոնք, ի դեպ, հայտնվել են հենց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, դուք պետք է հարց տաք, թե կարելի է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձն Ադրբեջան. Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրեր, որտեղ հայերի սարսափելի կոտորածներ, էթնիկական զտումներ են տեղի ունեցել` որպես լայնածավալ պատերազմի նախերգանք։

Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովան` Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացման մասին

Դեռ վաղ է մինչև կարգավորումը նման հարցադրումներ անելը, որը երկար տարիներ ձգձգվում է Ադրբեջանի պատճառով։ Նման կարծիք ունեն նաև համանախագահ երկրները։ Ի դեպ, այդ մասին ասվում է բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք դրվել են բանակցությունների սեղանին։
Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են նման հնարավոր փոխզիջում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց հինգ հայտնի հայտարարություններում, որոնցից Բաքուն, մեղմ ասած, խուսափում է։

Դուք հարցնում եք, թե մենք ինչ փոխզիջում ենք առաջարկում։ Բաքուն ամբողջովին մերժում է միջազգային հանրության անունից համանախագահ երկրների առաջարկած փոխզիջումը։

Եթե Դուք ծանոթ եք Բաքվի հռետորությանը, ապա այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների. ամեն ինչ կամ պատերազմ։

- Ինչի՞ է հասել ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիներին։ Հաջողություններ արձանագրե՞լ է։

— Չեմ կարծում, որ արդարացված է նույնիսկ հարցի տեսքով վիճարկել համանախագահների աշխատանքի արդյունավետությունը։ Սովորաբար դա անում է ադրբեջանական կողմը։ Միջնորդներին «երկակի չափանիշների», իսլամաֆոբիայի մեջ մեղադրելը հնչում է ոչ թե Երևանից ու Ստեփանակերտից, այլ Բաքվից։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունում մեղավոր չեն Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Երևանում կամ Ստեփանակերտում։

Բաքուն, մեղադրելով Մինսկի խմբի համանախագահներին անգործության մեջ, ամենից առաջ փորձում է շեղել ուշադրությունն իր սեփական, լիովին ապակառուցողական դիրքորոշումից։ Միջնորդները հանդես են եկել բազմաթիվ առաջարկներով, որոնք բանակցությունների և որոշակի պայմանավորվածությունների առարկա են դարձել, և նրանք մեղավոր չեն, որ Ադրբեջանն ամեն անգամ մեկ քայլ հետ է գնում։ Այդպես եղել է փարիզյան սկզբունքների հետ 2001թ-ին Քի Ուեսթում, այդպես եղել է 10 տարի անց` 2011թ-ին, Կազանում։ Բաքուն այդպես է վարվում նաև հիմա` հրաժարվելով կյանքի կոչել անցած տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ նման օրինակներն անվերջ են։ Ուստի, եթե մինչև այսօր կարգավորման գործընթացում չի հաջողվել հասնել առաընթացի, ապա դա համանախագահների անբավարար ջանքերի պատճառով չէ։

Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Բաքվում խոսում են վերջնագրերի լեզվով. ամեն ինչ կամ պատերազմ»

Երբ հասարակությունը կամ փորձագիտական հանրությունը քննադատում են համանախագահների գործունեությունը, ապա դա կարելի է ինչ-որ կերպ բացատրել։ Բայց երբ դա արվում է հակամարտությունում ընդգրկված երկրի կողմից բարձրագույն պաշտոնական մակարդակով, ապա դա առնվազն տարակուսանք է հարուցում։ Ադրբեջանում` ինչպես ծուռ հայելիների թագավորությունում, սովոր են ամեն ինչ խեղաթյուրված տեսնել, ենթադրում են, որ համանախագահների դերը ոչ թե լարվածությունը նվազեցնելու, փոխզիջումներ որոշումներ որոնելու, այլ Հայաստանի և Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու մեջ է։

- Ինչու՞ է Հայաստանը սկզբունքորեն դեմ, որ ղարաբաղյան հարցը քննարկվի ՄԱԿ-ում։

— Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի որոշման համաձայն` հակամարտությունները պետք է լուծվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակում։ Դա ոչ միայն Հայաստանի դիրքորոշումն է, այլ նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ անդամ երկրների ընդհանուր փոխզիջումային դիրքորոշումը։
Բանակցային գործընթացն այլ ձևաչափեր, այդ թվում` ՄԱԿ տեղափոխելու փոխարեն ավելի խելամիտ կլիներ, եթե Ադրբեջանը չխոչընդոտեր բանակցային գործընթացը ՄԽ համանախագահների ձևաչափում։ Այն միակն է, որն ունի միջազգային հանրության համանապատասխան մանդատ և ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց է։ Այդ ձևաչափը համաձայնեցվել է և ընդունվել հակամարտության կողմերի, այդ թվում Ադրբեջանի կողմից։ Բաքուն ընտրողական հիշողություն ունի, ուստի հարկ է լինում պարբերաբար նրան հիշեցնել ձեռք բերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների մասին։

Ի դեպ, ավելորդ չի լինի նաև հիշեցնել Բաքվում բոլոր նրանց, ովքեր տառապում են հիշողության կորստով և փորձում են ներկայացնել հակամարտությունը որպես Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների միջև հակամարտություն, այն մասին, որ 1994թ-ի մայիսին և հուլիսին ու 1995թ-ի փետրվարին ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչները հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը ստորագրել են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Նրանք Ղարաբաղի հետ միայն այդ փաստաթղթերը չէ, որ ստորագրել են։

- Ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։

— ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան կատարած այցերի ժամանակ հանդիպում են Ղարաբաղի ղեկավարության հետ, լսում Ստեփանակերտի կարծիքը։ Ինչպես տեսնում եք, Լեռնային Ղարաբաղն իրապես ընդգրկված է բանակցային գործընթացում, բայց այս փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն ղարաբաղյան կողմն անմիջապես չի բանակցում ադրբեջանականի հետ, քանի որ վերջինը չի ցանկանում։

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ–ն Արցախի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հակամարտության կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Միջնորդները դա հիանալի հասկանում են և խոսում են այդ մասին։ Ադրբեջանական կողմն ուղղակի ձևացնում է, որ իբր չի հասկանում` գլուխը թաքցնելով ավազի մեջ, թեև բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք քննարկվել են վերջին տարիներին, ամրագրվել է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը հակամարտության համապարփակ կարգավորման մասին համաձայնագրի մշակման մեջ։

- Առաջիկա տարիներին հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը։

— Ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը այն երեք հիմնական սկզբունքներից մեկն է, որն ընկած է կարգավորման վերաբերյկալ համանախագահների առաջարկի հիմքում։

Ուժի կիրառումը` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման, ծնել է այս հակամարտությունը։ Ուժի կիրառման շարունակվող սպառնալիքները և դրա կիրառումը լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին և զգալիորեն նպաստում ստատուս քվոյի պահպանմանը։ Հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծումը, ստատուս քվոյի հաղթահարումն ամենից առաջ պահանջում է ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից հրաժարում։

Պատերազմը խնդրի լուծման ուղի չէ, և ամբողջ միջազգային հանրությունը հարում է այդ դիրքորոշմանը։ Եթե Դուք ուշադրություն դարձնեք միջազգային կազմակերպությունների, համանախագահ երկրների և Ադրբեջանից բացի այլ երկրների հայտարարություններին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա կտեսնեք, որ այդ բոլոր հայտարարություններում կարմիր թելով անցնում է պատերազմի անթույլատրելիության մասին միտքը` որպես հակամարտության լուծման ուղի։ Ի հեճուկս միջազգային հանրությանը, Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով։ Համանախագահ երկրները ստիպված են եղել մի քանի անգամ հանդես գալ հայտարարություններով` հասցեագրված հենց Բաքվին` փորձելով սանձել Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները։ Ակնհայտ է, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կոնկրետ գործողություններով սթափեցնեն իրականության զգացողությունը կորցրած Բաքվի միլիտարիստներին։

- Վերջին անգամ կողմերը ե՞րբ են մոտ եղել խնդրի լուծմանը։

Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване - Sputnik Արմենիա
Ինչու՞ Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

— Վերջին անգամ մենք առավել մոտ ենք եղել հակամարտության կարգավորմանը 2011թ-ին Կազանում։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի դիվանագիտական ջանքերի շնորհիվ, որոնք ստացել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների աջակցությունը, մենք մոտ ենք եղել կարգավորման բազային սկզբունքների մասին փաստաթղթի համաձայնեցմանը։ Ինչպես բազմիցս տեղի է ունեցել նախկինում, Ադրբեջանի նախագահը ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ հետ է գնացել` խաթարելով համաձայնության հանգելու գործընթացը։

- Եթե Ադրբեջանը ռազմական ներխուժում ձեռնարկի, Դուք կդիմե՞ք ՀԱՊԿ։ Ի՞նչ եք կարծում, նրանք կօգնե՞ն։

— ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթում կա Ձեր հարցի հստակ պատասխանը։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, եթե անդամ երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա պայմանագրի անդամ երկրների վրա, բնականաբար, դրանից բխող համապատասխան հետևանքներով։
Չեմ կարծում, որ այս հարցով Դուք կասկածի տակ եք դնում ՀԱՊԿ շրջանակում ընդունած պարտավորությունները։

- Ի դեպ, Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Որոշ վերլուծաբաններ դրանում հակասություն են տեսնում։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։

— Ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում։ Ինչպես Դուք ասացիք, այո, մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ոչ միայն ակտիվ անդամ, այլ նաև դրա հիմնադիրներից մեկը։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց բավական հաջող համագործակցում ենք Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում։ Դրանով ամեն ինչ ասված է։ Ստվեր նետելու փորձերը բացարձակ անհիմն են։ Նրանք, ովքեր փորձում են դա անել, բոլորովին այլ նպատակներ են հետապնդում և իզուր։

-Ո՞րն է ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման բարդությունը, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ հարցի երկարաձգումը նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ պաշտոնում նաև այլ երկրների թեկնածուներ են դիտարկվում։

— Երկրների ղեկավարների մակարդակում որոշում կայացվեց, որ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ հաջորդ քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հունվարին ՀԱՊԿ մշտական խորհուրդը գլխավոր քարտուղարի թեկնածության մասին որոշումը համաձայնեցրեց, և այդ փաստաթուղթն ուղարկվեց ԱԳՆ-ներին` անհատական կարգով հավանության արժանացնելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատման համար, որի անցկացման ժամկետը, հուսով եմ, առաջիկայում կհստակեցվի։

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զինամթերք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Դա տարածաշրջանում սպառազինության մրցավազքի չի՞ հանգեցնում։

— Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար։

Ինչ վերաբերում է սպառազինության մրցավազքին։ Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեով ու գնած զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը։ Ինչի՞ հանգեցրեց դա։ Մենք նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ականատեսը դարձանք, երբ Ադրբեջանի հրահրած ռազմական արկածախնդրությունն ուղեկցվեց միջնադարյան բարբարոսություններով, այդ թվում` խաղաղ բնակչության` երեխաների, կանանց, ծերերի նկատմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Բաքուն սպառազինության վազքի նոր փուլ է հրահրում տարածաշրջանում

Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և նոր պատերազմ ու նոր թեժացում թույլ չտալու համար։

-Ռուսաստանը կարո՞ղ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում։ Երևանը պատրա՞ստ է Անկարայի հետ ուղիղ բանակցությունների։ Ո՞ր մակարադակում և ինչպիսի՞ պայմաններում։ Եվ ի՞նչ եք մտածում այս հարցում ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր միջնորդության մասին։

— Մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում` առանց նախապայմանների։ Հենց այդ ըմբռնմամբ մենք սկսեցինք, բանակցություններ անցկացրինք և եկանք պայմանավորվածությունների։ Անկարայի հետ և՛ ուղիղ բանակցություններ են անցկացվել, և՛ միջնորդների միջոցով։ Որևէ մեկը չի կասկածում, որ հենց Անկարան է մեղավոր, որ ՀՀ նախագահի` 2008 թվականին նախաձեռնած հարաբերությունների կարգավորումը դադարեցվեց։

Այնպես որ խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ Թուրքիան խախտեց միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքներից մեկը` pacta sunt servanda. պայմանագրերը պետք է պահպանվեն։

-Ռուսաստանցիները երբվանի՞ց կարող են Հայաստան մեկնել ներքին անձնագրերով։

— Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով, նրանք համապատասխան հանձնարարականներ են տվել, և արդեն համապատասխան քայլեր են կատարվել այդ ուղղությամբ։ ՀՀ վարչապետի` հունվարին Մոսկվա կատարած այցի շրջանակում արտգործնախարարությունների միջև հայտագրերի փոխանակում կատարվեց։ Արդեն առաջիկա օրերին ռուսաստանցիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։ Սակայն այդ պայմանավորվածությունն ավելի կարևոր նշանակություն ունի` արտացոլելով մեր երկրների միջև փոխհարաբերությունների մակարդակը։

-Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Ինչո՞վ է դա բացատրվում, ո՞րն է այդ հարաբերությունների բանաձևը։

— Մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Եթե հետևենք հարաբերությունների զարգացմանը, կարելի է նկատել, որ մեր փոխգործակցությունը միայն զարգանում է։ Մենք բարձր մակարդակի շատ լավ շփումներ ունենք։ Անցած տարվա վերջին Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, և այդ այցը հերթական նշանակալի ուղենիշը դարձավ մեր հարաբերություններում։ Մենք մի շարք համաձայնագրեր ստորագրեցինք, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, համատեղ հայտարարություն ընդունվեց երկրների նախագահների մակարդակով, Երևանում ներկայացուցչական գործարար համաժողով անցկացվեց։

Երբ մենք ասում ենք, որ մենք Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, պարզապես խոսքեր չեն։ Մենք բարձր ենք գնահատում այն, որ Իրանում միշտ մեծ հարգանքով են վերաբերվում մեր հնագույն հուշարձաններին, եկեղեցիներին, վանքերին, որոնցից մի քանիսն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Իրանի հայկական համայնքն իրեն պաշտպանված է զգում և իր ավանդն է ներդնում երկրի սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքում։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանը կընդլայնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

Մենք նաև գնահատում ենք այն կառուցողական ու հավասարակշռված մոտեցումը, որն Իրանը մշտապես դրսևորել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

-Ի՞նչ հեռանակար ունի իրանական բիզնեսի ներգրավումը Հայաստանում, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, որոնց արտադրանքը հետագայում նախատեսվում է դուրս բերել ԵՏՄ շուկաներ։

— Հեռանկարը մեծ է։ Մենք շարունակում ենք աշխատել գործարար միջավայրի և միմյանց համար ներդրումային հնարավորությունների բարելավման ուղղությամբ։ Այդ գործընթացում կարևոր նշաձող դարձավ մեր երկրների միջև մուտքի արտոնագրի վերացման գործընթացը, ինչը նույնպես կօգնի առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Ռոհանիի` Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների նախագահների ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունների ընդլայնման ու զարգացման կարևորությունը։ Այդ համատեքստում ընդգծվում է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը։

-Հայաստանը համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ։ Ե՞րբ է ծրագրվում ստորագրումը։ Ի՞նչ հիմնական դրույթներ կան փաստաթղթում։ Հայաստանին սպասվո՞ւմ է հետագա ազատականացում, վիզային ռեժիմի վերացում։

— 2015 թվականի դեկտեմբերին մենք սկսեցինք Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Արդեն 8 հանդիպում է անցկացվել, և բանակցություններն արդեն ավարտական փուլում են։ Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը կարտացոլի մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը և կուրվագծի մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրի ռեժիմին, ապա ավելի քան երեք տարի է` գործում է այդ ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, և ես կարծում եմ, որ սարերի հետևում չէ այն օրը, երբ մենք ազատականացմանն ուղղված երկխոսություն կսկսենք։

-Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ առևտրային արտոնությունների ռեժիմից, միաժամանակ ԵՏՄ անդամ է։ Ի՞նչ առավելություններ է դա տալիս։

Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյան. Հունաստանը կողմ է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ուղիղ երկխոսությանը

— Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում երկրում գործարար և ներդրումային մթնոլորտի բարելավմանը։ Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի մի շարք երկրների հետ։ Մեր երկիրն ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրների հետ։ ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում Հայաստանն օգտվում է նաև առևտրային արտոնյալ ռեժիմների առավելություններից, այսպես կոչված «Արտոնությունների համընդհանուր համակարգից» (GSP), իսկ ԵՄ երկրների հետ` Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգից» (GSP+)։

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր տնտեսական ու առևտրային հնարավորություններն անհամեմատ ընդլայնվել են` հաշվի առնելով այն, որ մեր առջև բացվել է ԵՏՄ անդամ երկրների 180-միլիոնանոց սպառողական շուկան։

Հայաստանը փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր է, այդ պատճառով էլ զգայուն է համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ եկող բացասական միտումների նկատմամբ։ Սակայն մենք մտածված, ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացանք կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովել երկրում, ինչը գնահատվում է նաև միջազգային գործընկերների կողմից։ Բայց մենք մտադիր չենք բավարարվելու ձեռքբերածով։ Ներդրումների ու գործարարության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ջանքերը մենք կշարունակենք։

-Դուք Մոսկվա եք մեկնելու պաշտոնական այցով։ Ինչպիսի՞ հարցեր են օրակարգում։

— Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները պարբերական բնույթ ունեն։ Օգնականները հաշվել են, որ նախորդ տարի մենք շուրջ երկու տասնյակ այդպիսի հանդիպում ենք ունեցել ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում։ Տարվա մեջ մեկ անգամ մենք պաշտոնական փոխայցեր ենք ունենում։

Մեր հանդիպումների ընթացքում մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկում։ Իհարկե, ամենակարևոր քննարկումներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։

Այս հանդիպումն անցկացվում է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում։ Այդ հոբելյանական տարեթվին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատասված։ Անկասկած, մենք մանրամասն կխոսենք այդ մասին։

Համագործակցության ծավալը, մեր հարաբերությունների խորությունն ու դրանց հետ կապված հարցերը պարբերական քննարկումներ են պահանջում։ Հերթական հանդիպումն ուղղված է նրան, որպեսզի ուրվագծենք այն քայլերը, որոնք ուղղված են մեր դաշնակցային ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը։

Русская версия

Լրահոս
0