00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի «դարի գործարքը». ի՞նչ է թաքնված Արևմուտքի նավթային «ռազբորկայի» հետևում

© AFP 2024 / TOBIAS SCHWARZАзербайджанская нефть
Азербайджанская нефть - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017 թվականի առաջին կիսամյակում ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները 9 տոկոսով պակասել են։ Իհարկե, պաշտոնական Բաքուն փորձում է ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել։

Ադրբեջանի ստորագրած վերջին պայմանագիրը, որն ադրբեջանական լրատվամիջոցները «դարի գործարք» են անվանում, ենթադրում է, որ արևմտյան նավթային կորպորացիաները շարունակելու են շահագործել կասպյան հանքավայրերն առնվազն մինչև 2050 թվականը։ Թեև նախորդ գործող պայմանագիրն ավարտվում է միայն 2024 թվականին։ Զգացվում է, որ ստորագրողներին ինչ-որ բան է անհանգստացրել, և նրանք շտապել են շատ արագ կնքել պայմանագիրը։

Կասպից ծովի ստորջրյա խութերը

Երբ նավթային շուկայի գայլերը` բրիտանական British Petroleum-ը, ամերիկյան Chevron-ն ու Exxon Mobil-ը, հնդկական ONGC-ը, ճապոնական INPEX Corp-ն ու Itochu Oil-ը, ադրբեջանական SOCAR-ը, թուրքական TPAO-ն ու նորվեգական Statoil-ը, որոշում են երկարացնել դեռ գործող պայմանագիրը, կարող է նշանակել հետևյալը` կա՛մ նրանց մոտ խնդիրներ են առաջացել շուկայական հաշվարկների մեջ, կա՛մ աշխատանքի պայմաններն են կտրուկ փոխվել։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

Նավթային բիզնեսն ընդհանրապես բարդ բան է։ Նավթային մագնատները ստիպված են հաշվի առնել բազմաթիվ լրացուցիչ հանգամանքներ ու գործոններ, որոնք ազդում են այդ բիզնեսի վրա։ Այնպես որ ադրբեջանական «դարի գործարքի» երկարացման պատճառը պետք է փնտրել ոչ թե էներգակիրների միջազգային շուկայում ստեղծվող իրավիճակի, այլ ստորջրյա բազմաթիվ խութերի արանքում, որոնց բախվում են ադրբեջանական նավթի միջոցով գումար աշխատող կորպորացիաները։

Միմյանց հետ ամուր կապված են ֆինանսական, տնտեսական, հասարակական, աշխարհաքաղաքական գործոնները։ Ի՞նչն է ի վերջո ստիպել, որ այդպես շտապեն ու նոր պայմանագիր ստորագրեն` չսպասելով 2024 թվականին։

Ադրբեջանին նոր տեխնոլոգիաներ են հարկավոր

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս դեպքում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ 2017 թվականի առաջին կիսամյակում ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները 9 տոկոսով պակասել են։ Ճիշտ է, պաշտոնական Բաքուն որքան ուժ ունի փորձում է ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել`պնդելով, որ օրական միջինը 30 բարելի կրճատումը պայմանավորված է OPEC-ի հետ համաձայնագրով։ Այդ ընկերությունն արդեն ավելի քան մեկ տարի է` փորձում է կրճատել շուկա մտնող նավթի ծավալները` գների անկումը կանխելու համար։

Սակայն արդեն հասկանալի է, որ ժամանակն է նավթի արդյունահանումն ափամերձ տարածքից տեղափոխել դեպի ավելի խոր տեղեր։ Թեկուզ և այն բանի համար, որ եթե անգամ չավելացնեն արդյունահանման ծավալները, ապա գոնե համապատասխան մակարդակի վրա պահեն։

Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Բաքու մեկնած հայ պատգամավորները չեն կարողացել մտնել հայկական եկեղեցու տարածք

Իսկ արդյունահանումը մեծացնելու համար պետք է նոր հանքավայրեր բացել։ Անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, հետևաբար` գումար։ Հենց ներդրումներ են պետք, քանի որ Ադրբեջանը դժվար թե սեփական ռեսուրսներ ունենա։ Ու հենց այն 40 միլիարդի ներդրումները, որի մասին նշված է «դարի գործարքում», շատ խոսուն են։

Բաքուն ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

Պետք է հասկանալ, որ անցած 2-3 տարին Բաքվի համար ֆինանսապես աղետալի են եղել` նավթի գների անկում, զենքի վրա ծախսված միլիարդավոր գումարներ, տեղական արժույթի` մանաթի անկում. այս ամենը չէր կարող չանդրադառնալ հասարակական ոլորտի վրա։

Ընդ որում` անդրադարձավ լրջորեն։ Բավական է հիշել միայն այն իրավիճակը, երբ ադրբեջանական բանկերը մի գիշերվա ընթացքում մոտ մեկ միլիարդ դոլար կորցրին։ Այսինքն` ոչ թե նրանք կորցրին, այլ ներդրողները, որոնց արթնացան ու նոր բախվեցին նոր փոխարժեքին, ըստ որի` մանաթը, դոլարի ու եվրոյի համեմատ իր դիրքերը զիջեց գրեթե երկու անգամ։ Թոշակները մեկ ակնթարթում երկու անգամ «նիհարեցին»։ Մի՞թե այդ պատճառով չէ, որ «դարի պայմանագրում» Բաքուն գործարքի կնքման համար 3.5 միլիոն դոլարանոց բոնուսի հստակ պայման է դրել։

Բանն այն է, որ Ադրբեջանի սոցիալական ու ֆինանսական իրավիճակը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել նրան, որ երկիրը սկսի Ռուսաստանի կողմ նայել։ Ավելին` թափ հավաքող ԵԱՏՄ-ի կողմ, որի հետ ուզում է մտերմանալ նաև Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան։

Резиденция Президента Республики Арцах - Sputnik Արմենիա
Ամերիկացի կոնգրեսականներն այցելել են Արցախ. Բաքուն վրդովված է

Ահա ևս մեկ կարևոր քաղաքական գործոն, որն արևմտյան նավթային ընկերություններին ստիպում է շտապել։ Ոչ ոք չի կասկածում, չէ՞ որ նավթային մագնատները երկրների քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված են գործում։ Իսկ արևմտյան քաղաքականության հիմնական նպատակն է արգելակել ԵԱՏՄ-ի զարգացումն ու ընդլայնումը։

Նավթային կորպորացիաներին անհանգստացնում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը

Ինչ վերաբերում է նավթային կորպորացիաների բուն բիզնես-շահերին, ապա նրանք սեփական նկատառումներն ունեն, որոնք վերաբերում են ոչ թե բիզնեսին, այլ կոնկրետ քաղաքականությանը։

Արևմտյան նավթային կորպորացիաները շտապում են, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը նրանց օգտին չի դասավորվում։ Ուղիղ ռազմական հակամարտությունով սպառնացող կետերն ավելանում են։

Հասկանալի է, որ տարածաշրջանի օրեցօր վատացող քաղաքական իրավիճակը ստեղծում է խնդիրներ, որոնք պետք է լուծել ոչ ստանդարտ հնարքների կիրառմամբ։ Իսկ ժամկետից յոթ տարի առաջ այդպիսի խոշոր գործարքի երկարացումը ` իսկապես ոչ ստանդարտ որոշում է։

Главы МИД Азербайджана, Грузии и Турции - Sputnik Արմենիա
Երևանը պետք է զգոն լինի. Բաքուն, Թբիլիսին և Անկարան ընդլայնում են ռազմական կապերը

Բաքու-Ջեյհան նավթատարն անցնում է բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներով։ Եթե հաշվի առնենք նույն Ջեյհան գազատարն ու Սուփսա նավթատարը, Եվրոպա է մատակարարվում ադրբեջանական նավթի ավելի քան 65 տոկոսը։

Ի՞նչ կլինի առաջինի (Ջեյհանի) հետ, եթե Թուրքիայում լուրջ հակամարտություն լինի Անկարայի ու քրդերի միջև։ Ի՞նչ կլինի երկրորդի (Սուփսայի) հետ, եթե Բաքում որոշի կտրուկ գործողություններ ձեռնարկել Արցախում։

Մտածված չեմ խոսում նավթի հարուստ պաշարներ ունեցող Իրանի մասին, որը նույնպես ձգտում է էներգակիրների եվրոպական շուկա մտնել։

Տարածաշրջանի իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ դժվար է կանխատեսել` ստորագրող կողմերից ով կշահի, ով վնասներ կկրի, հիմա պարզապես անհնար է ենթադրություններ անել։ Մի բան պարզ է` բավականին լուրջ ֆինանսական կացության մեջ գտնվող Ադրբեջանը առնվազն 3.5 միլիոն դոլարի դադար է ստացել։ Հավանաբար այդքանը կհերիքի ամենասուր ու արդիական սոցիալական խնդիրները լուծելու համար։ Իսկ թե հետո ինչ կլինի, ժամանակը ցույց կտա…

Լրահոս
0