00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը մշուշում. ինչ է խոսվել Վիեննայի փակ դռների հետևում

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկա ամսում ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գծում սրացումներ չեն լինի, կարծում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ինչպես և կարելի էր ակնկալել, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլը Վիեննայում անցավ ամուր փակված դռների հետևում։ Ե՛վ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պոպովի (Ռուսաստան), Շեֆերի (Ամերիկա) ու Վիսկոնտիի (Ֆրանսիա) խորհրդատվությունները, և՛ Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը` ամեն ինչ մշուշով է պարուրված…

Մնում է միայն եզրակացություններ անել` հիմնվելով խոսքի այն բացթողումների վրա, որոնք թույլ են տալիս երկրու կողմերի արտաքին գործերի նախարարները։

Мовсес Акопян - Sputnik Արմենիա
Արցախա–ադրբեջանական սահմանն ամբողջությամբ ապահովված է տեսադիտարկման սարքերով

Հայկական կողմից տեղեկություն է տարածվել, որ Էդվարդ Նալբանդյան և համանախագահներ ու Կասպերշիկ հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել էլ ավելի շատ ջանք գործադրել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Ժնևում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմից արտաքին գործերի նախարար Մամեդյարովի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո ընդհանրապես ոչ մի կոնկրետ բան չասվեց։ Դրա փոխարեն Բաքվի ներկայացուցչի խոսքի մեջ կրկին հայտնվեց «սուբստանտիվ» բառը։

Խոսում էր սուբստանտիվ բանակցությունների մասին, ու մի տեսակ լարվածություն էր առաջացնում։ Չէ որ դա բառապատճենում է անգլերենից ու ինչ ասես կարող է նշանակել։ Սկսած ուղիղ խոսքից (առանց, ասենք, համանախագահների մասնակցության) ու վերջացրած նրանով, որ խոսքը կարող է վերաբերել բանակցող կողմերի սկզբնական դիրքորոշմանը վերադառնալուն։

Կամ, եթե բանակցությունների մեծ սեղանի մոտ որոշում կայացվի, որ այսուհետ հակամարտությանը ոչ ոք չի միջամտում, ու կողմերն ինքնուրույն են հարցերը լուծում։ Բայց այդպիսի բան նույնիսկ տեսականորեն լինել չի կարող։ Դրա համար էլ ստացվում է, որ եզրույթը այնքան էլ տեղին չէ օգտագործվում ու պարզաբանման կարիք ունի։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Մամեդովը երբեք այսքան մոտ չէր եղել տապալմանը, կամ ժնևյան հանդիպման համը

Եզրույթը կարող է նաև նշանակել, որ բանակցող կողմերը պարտավոր են փոխադարձ շահերը հաշվի առնել, ինչը ներկայիս իրավիճակում նույնպես հնարավոր չէ` հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։ Բաքվի համար միակ տարբերակը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելն է, մինչդեռ Երևանի համար դա անհեթեթություն է։

Եվ ահա բազում հարցեր են առաջանում, օրինակ, նախնական դիրքորոշումներից որն է նկատի առնվում` «սուբստանտիվ բանակցությունների» մասին խոսելիս։ Հնարավոր է`արցախա–ադրբեջանական հակամարտության 2016 թվականի «նախաապրիլյան» իրավիճակը, թե այն շրջանը, երբ 2016 թվականին իրար հետևից ու շատ արագ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ կայացան։

Ինչևէ, հիմա մի բան է պարզ. Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ու բանակցային գործընթացի համակարգողների հետ շփման հիմնական թեման այն էր, որ մարտական գործողությունները չվերականգնվեն։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Սարգսյան. Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները

Դա արդեն լավ է, հատկապես շփման գծում ԵԱՀԿ–ի դիտորդների աշխատանքի ակտիվացման ֆոնին։ Մարտունու շրջանում հերթական նախագծային ստուգումն առանց արտակարգ պատահարների անցավ։

Սակայն սա ամենն է, ինչ կարելի է «քերել» այն քիչ տեղեկությունից, որը դուրս է մնացել փակ դռների հետևից։

Կարելի է նաև ենթադրել, որ արտաքին գործերի նախարարներն ամեն դեպքում ինչ-որ կոնկրետ մտքեր են փոխանակել, որովհետև նշվել է հաջորդ հանդիպման ժամկետը` 2018 թվականի հունվարի երկրորդ կեսը։ Դա նշանակում է, որ ն նախագահներին պետք է որոշակի տեղեկություն փոխանցվի։ Նախագահներն էլ, իրենց հերթին, կմտորեն փոխանցված տեղեկության շուրջ ու իրենց կարծիքը կհայտնեն։ Կրկին արտաքին գործերի նախարարների միջոցով ու համանախագահների ներկայությամբ։

Միակ բանը, որը կարելի է մեծ հավանականությամբ ասել, այն է, որ շփման գծում մարտական գործողությունների ակտիվացում չի կանխատեսվում։ Համաշխարհային հասարակությունը մանրամասնորեն զննում է տարածաշրջանը, ու այս անգամ ԵԱՀԿ դիտորդներին դժվար կլինի ձևացնել, թե նրանք տեղյակ չեն` ով է սադրել շփման գծում իրավիճակի պայթյունը։

Հավանաբար, հիմա հայկական լրատվամիջոցները պետք է սպասեն, մինչև պատվիրակությունը վերադառնա Վիեննայից ու հենց նախարարի մակարդակով պաշտոնական հայտարարություն անի, կամ գոնե մամուլի ծառայության մակարդակով։

Լրահոս
0