00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաքցրած հաղթաթուղթ. կարգելի՞ արդյոք ԱՄՆ–ը Հայաստանին ու Ադրբեջանին զենք գնել Ռուսաստանից

© Sputnik / Василий Батанов / Անցնել մեդիապահոցЗенитная артиллерийская установка ПВО РФ на учениях
Зенитная артиллерийская установка ПВО РФ на учениях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ը կարող է պատժամիջոցներ սահմանել երրորդ երկրների դեմ ռուսական զենք գնելու համար. դրանց կիրառումը Երևանի և Բաքվի դեմ կախված է միայն Վաշինգտոնի կամքից, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ը կարող է Հայաստանին և Ադրբեջանին ակնարկել, որ չարժե գնել ռուսական զենք, Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, «Հայրենիքի զինանոց» ամսագրի առևտրային տնօրեն Ալեքսեյ Լեոնկովը։

Հունվարի 29–ից ԱՄՆ–ը կարող է պատժամիջոցներ սահմանել աշխարհի ցանկացած երկրի ընկերության դեմ` ռուսական պաշտպանական կամ հետախուզական կազմակերպությունների հետ գործարքներ անելու համար` «Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում։

Հնարավորինս ցավոտ հարվածել Ռուսաստանին

Լեոնկովի խոսքով` ամերիկացիները նպատակ ունեն հնարավորինս ցավոտ հարվածել Ռուսաստանին, հատկապես, պաշտպանական–արդյունաբերական համալիրին։

Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Տհաճ անակնկալ Երևանի համար. արդյո՞ք Բաքուն բելառուսական «Պոլոնեզ» կունենա

«Հասկանալի է, որ ամերիկյան զենքի որոշ ավանդական գնորդներ սկսել են նայել Ռուսաստանի կողմը, և ԱՄՆ–ն այդ կերպ փորձում է պաշտպանել սեփական պաշտպանական համալիրը։ Դա անարդար մրցակցություն է», – ասաց Լեոնկովը։

Նրա խոսքով` օբյեկտ են դառնում ոչ միայն ռուսական ձեռնարկությունները, ամերիկացիները պատժամիջոցներ կարող են կիրառել նաև 3–րդ երկրների նկատմամբ։

«ԱՄՆ–ը կարող է ակնարկել, որ պետք չէ գնալ գործարքի, այլապես մենք կարող ենք ինչ-որ բան անել ձեր ակտիվների հետ», – ասաց Լեոնկովը։

Նա օրինակ է բերել Ղազախստանի ազգային հիմնադրամի ակտիվների սառեցումը (շուրջ 22 միլիարդ դոլար), երբ Նազարբաևը ստիպված է եղել հանդիպել Թրամփի հետ։ Լեոնկովի խոսքով` արդյունքում կողմերը պայմանագիր են կնքել Աստանայի համար «կենսականորեն կարևորություն չներկայացնող» 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ և ծառայություններ գնելու մասին։

«ԱՄՆ–ը այդ կերպ Ռուսաստանի դաշնակիցների միջոցով փորձում է ճնշում գործադրել նրա վրա։ Միաժամանակ Վաշինգտոնը դադարում է ամբողջ աշխարհում արժութային գործողությունների համար երաշխիք լինել։ Ձեզ կարող են մտացածին պատճառներով զրկել միջոցներից, ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը», – ասաց Լեոնկովը։

Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении - Sputnik Արմենիա
Ինչպես Ռուսաստանն օգնեց ուժեղացնել հայկական բանակը, կամ Անդրկովկասի «Պինդ կաղինը»

Նրա խոսքով` փոքր երկրների առջև բարդ ընտրություն է դրված` կամ միայնակ դիմակայել ԱՄՆ–ին, ինչը բավական բարդ է, կամ ենթարկվել նոր կանոններին։ Միաժամանակ, Լեոնկովը կարծում է, որ, չնայած բարդություններին, նրանք կարող են հասնել բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը, որտեղ բոլոր պետությունների իրավունքները հավասարապես կհարգվեն։

ԱՄՆ–ն ինքն իր թշնամին չէ

«Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ամերիկացիները պրագմատիկ են, և հնարավոր պատժամիջոցները պետք է վախեցնեն Վաշինգտոնի հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող երկրներին։

«Խոսքը գնում է երկրների մասին, որոնք գտնվում են ԱՄՆ–ի ուղեծրում, բայց այնուամենայնիվ թույլ են տալիս իրենց կապեր ունենալ Ռուսաստանի հետ։ Զենք գնել երկրից, որը Վաշինգտոնի շահերին հակառակ քաղաքականություն է վարում», – ասաց Պուխովը։

Նրա խոսքով` դա առաջին հերթին վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Քաթարը կամ Սաուդյան Արաբիան։ Ընդ որում` փորձագետի կարծիքով, ԱՄՆ–ը նույնիսկ պատժամիջոց չի սահմանի, նրա խնդիրն ավելի շատ վախեցնելն է։

Генерал пакистанских вооружённых сил Рахиль Шариф. - Sputnik Արմենիա
«Զենքի ընկերը». պակիստանցիները կզինե՞ն Ադրբեջանին

Ինչ վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսի Հնդկաստանն է, ապա, Պուխովի խոսքով, ամերիկացիները փորձում են Դելիին գցել «իրենց ճանկը» և համոզել հանդես գալ Չինաստանի դեմ։ Եվ հազիվ թե նման պայմաններում նրա դեմ պատժամիջոցներ կիրառեն։

«Ամերիկացիներն իրենց թշնամիները չեն։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Դա չի վերաբերի Հայաստանին այն պատճառով, որ նրա բյուջեն բավականաչափ փոքր է, շատ բան վարկով է գնվում։ Բացի այդ, հայրենիքի անվտանգության համար ծայրահեղ, կենսականորեն կարևոր հարցերի շուրջ ԱՄՆ–ի հայ համայնքը մոբիլիզացվում է», – ասաց Պուխովը։

Նրա կարծիքով` Ադրբեջանն արդեն բավականաչափ ռուսական զենք է ձեռք բերել։ Ապագայում նա զենք կգնի ոչ թե Ռուսաստանից, այլ Իսրայելից, ՀԱՀ–ից և այլն։

Արդյո՞ք Ադրբեջանի պայմանագրերը կարելի է «զգալի» համարել, կորոշի Պետդեպարտամենտը, կարծում է Պուխովը։ Որոշ երկրների դեպքում զգալի են 100 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրերը, մյուսների դեպքում` միլիարդն էլ բավարար չէ։

«Ամերիկացիները դա մեկնաբանում են իրենց շահերով», – նշեց Պուխովը։

Արցախն ամեն ինչ փոխում է, բայց չի բացառում

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ԱՄՆ–ն շատ դեպքերում ընտրողական քաղաքականություն է վարում։ Նրանք նույն անկյան տակ չեն նայում բոլոր երկրներին։

Польский солдат - Sputnik Արմենիա
Լեհական օրինական զենքը Հայաստանում. Վարշավան ընտրում է Երևանի ու ԵՄ–ի միջև

Նրա խոսքով` դա ապացուցում, է նաև Իրանի և Հայաստանի համագործակցության փորձը։ Երբ շատ երկրներ պատժամիջոցներ տակ են ընկել, ԱՄՆ–ն ըմբռնումով է մոտեցել Երևանի ու Թեհրանի հարաբերություններին։

«Ինչ վերաբերում է ռուսական զենք գնելու հետ կապված պատժամիջոցներին, ապա ես հակված եմ նրան, որ մեր դեպքում դրանք հազիվ թե կիրառվեն», – ասաց Հակոբյանը։

Նա կարծում է, որ ԱՄՆ–ն այդքան էլ չի ցանկանում միջամտել տարածաշրջանի դեպքերին, քանի որ այստեղ հարցը քաղաքական է և կապված է արցախյան հակամարտության հետ, որտեղ Վաշինգտոնը համանախագահ երկրներից մեկն է։

«Այստեղ զենք ձեռք բերելու հարցը կապված է անմիջականորեն անվտանգության ապահովման հետ, ուստի թեկուզ այս փուլում առաջիկայում հազիվ թե ինչ-որ բան ձեռնարկվի։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Պատճառ չեմ տեսնում, որպեսզի ԱՄՆ–ը հիմա Հայաստանի ու Ադրբեջանի առաջ նման պայմաններ դնի», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ը փորձում է առավելագույնս նվազեցնել շուկան, որին Ռուսաստանը զենք է առաքում։ Նա փորձում է ազդել երկրների վրա, որոնք լուրջ ծավալով են զենք գնում։ Դա վերաբերում է նաև Մերձավոր Արևելքի երկրներին, Հնդկաստանին և այլն։

Քաղտեխնելոգը նշեց, որ նույնիսկ բիզնեսի տեսանկյունից Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանում գնվող զենքի ծավալները լուրջ նշանակություն ունեն Մոսկվայի համար։

Հակոբյանը չի բացառում, որ նման պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը կարող է ապագայում օգտագործվել շանտաժի համար։ Ճիշտ այնպես, ինչպես վարկային քաղաքականության դեպքում։

Լրահոս
0