15:19 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ани Еранян

Անի Երանյան. Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին մեզ համար

© Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2939 0 0

Դերասանուհին հավատացած է, որ մարդկանց ջերմ խոսքերը շատ մեծ լումա ունեցան նրա և ուղևորների ապաքինման հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. Դերասանուհի Անի Երանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին իր համար։

Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սևանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա մեքենայի ուղևոր Հայկ Մխիթարյանը։

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր էր: Վերջինս միացված էր արհեստական շնչառության սարքին։

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին մեզ համար: Հավատացեք, որ Ձեր ջերմ խոսքերը և վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր շուտ ապաքինման հարցում: Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք», – գրել է դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում։

Անի Երանյանը վերջին տարիներին հայկական հեռուստասերիալների ամենահայտնի աստղերից է, հեռուստադիտողը նրան հիշում է Հանրային հեռուստատեսության «Աննա», «Գեներալի աղջիկը» և այլ սերիալներից։

Գլխավոր թեմաներ