00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիննախի ուսումնական կենտրոնը լողավազան ու մարզադահլիճ չունի

© Sputnik / Aram NersesyanУчилище при Министверстве финансов РА
Училище при Министверстве финансов РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարն օրերս հայտարարեց նախարարության ուսումնական կենտրոնը լուծարելու որոշման մասին: Շփոթության հետևանքով հայտարարությունը վերագրվեց ՊԵԿ-ին պատկանող դիլիջանյան կենտրոնին:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրեր առաջ հայտարարեց, որ որոշվել է լուծարել նախարարության ուսումնական կենտրոնը: Շփոթության հետևանքով այս կենտրոնը նույնացվել էր ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի շքեղ ուսումնական կենտրոնի հետ: Մինչդեռ երևանյան կենտրոնն իր համեստ միջոցներով անհամեմատելի է Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ: Sputnik Արմենիան որոշեց պարզել` որն է նախարարի մատնանշած կառույցը, որքան գումար է այն ծախսում պետական բյուջեից և ինչու է որոշվել լուծարել հենց այս ՊՈԱԿ-ը։

Լուծարման ենթակա այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն 110 մլն դրամ է: Համեմատության համար ասենք, որ ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարեկան բյուջեն 3 անգամ շատ է:

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC-ի շրջանավարտներ. Դիլիջանի դպրոցը մեզ համար բացեց նոր աշխարհ և Հայաստանը

Կենտրոնն իրականում անհամեմատ ավելի համեստ է, գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցի 31 հասցեում և զբաղեցնում է 5-հարկանի շենքի 3 հարկերը:

Ուսուցման կենտրոնը հիմնադրվել է դեռևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք` 2002 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ի գանձապետարանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրով: 2003թ-ից ԱՄՆ ֆինանսավորմամբ վերանորոգված ու կահավորված կենտրոնը գործունեությունը սկսել է նախ արտաքին ֆինանսավորմամբ, ապա դրա դադարեցումից հետո` պետական բյուջեի միջոցներով:

Կառավարության կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` 2010-2012թթ-ին կենտրոնը պետական բյուջեից տարեկան ստացել է 85 մլն դրամ: Հետագա տարիներին կենտրոնին հատկացվող գումարները որոշակիորեն աճել են. 2013-2014թթ-ին տրամադրվել է տարեկան 85 667 400, իսկ 2015-2016թթ-ին` 110 106 900 դրամ:

Շուրջ 1400 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կենտրոնում կա հինգ դասասենյակ, համակարգչային լաբորատորիա, ուսուցման նյութերի պատրաստման և պահպանման սենյակ, վարչական և դասախոսական անձնակազմի համար գրասենյակներ, քննարկումների սենյակ, թեստավորման սենյակ և ճաշարան: Ի տարբերություն Դիլիջանի դպրոցի, այստեղ ո՛չ մարզադահլիճ կա, ո՛չ էլ լողավազան։ Կենտրոնն ունի շուրջ 20 աշխատակից:

Ի տարբերություն Դիլիջանի դպրոցի, որտեղ կրթություն են ստանում տարբեր երկրներից եկած ուսանողները, այս կենտրոնում վերապատրաստման դասընթացներ են անցնում և որակավորման քննություններ են հանձնում ֆինանսական ոլորտի պետական հատվածի մասնագետները։

Ուսումնական կենտրոնի լուծարման մասին պաշտոնական որոշում առայժմ չի կայացվել, թեև Ֆինանսների նախարարությունն արդեն հայտարարել է, որ լուծարվելուց ու Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնվելուց հետո կենտրոնի գույքը կհանվի աճուրդի:

Լրահոս
0