10:37 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Զարմինե Զեյթունցյան

Փորձագետ. ճիշտ զբոսաշրջությունը եկամուտ է բերում ոչ միայն պետությանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Հայաստանն այս տարի ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ կընդունի, քան անցյալ տարի։ Առաջին հերթին, դա կապված է ռուսաստանաբնակների համար մեր երկիր մուտքի նոր կանոնների կիրառման հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանի ներուժը հնարավորություն է տալիս երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ ընդունել, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով` զբոսաշրջության ոլորտում, այդուամենայնիվ, որոշակի խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։

«Հենվելով հայկական հյուրանոցներում առկա տվյալների վրա, կարող եմ ասել, որ բոլորն աշխատում են 100% ծանրաբեռնվածությամբ։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, կրկնակի ավելի զբոսաշրջիկներ կարող ենք ընդունել։ Եվ խոսքը բոլոր սեզոնների մասին է, այլ ոչ միայն ամռան»,- ասաց Զեյթունցյանը։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների համար պոտենցիալ հետաքրքիր միջոցառումներին, ապա, փորձագետը կարծում է, որ չի կարելի շեշտադրում անել միայն ինչ-որ նոր, աղմուկ հանած փառատոների կամ ծրագրերի վրա։

«Այսօր նորաձև է կրթական զբոսաշրջությունը։ Օտարերկրացիները ցանկանում են նոր երկրամասեր այցելել, որևէ նոր բան իմանալ և սովորել, զարգանալ, ծանոթանալ նոր մշակույթի հետ, ինչը թույլ կտա «զբոսաշրջային փորձ» ձեռք բերել։ Հայաստանն ունի հնարավոր ամեն բան նույնիսկ ամենաքմահաճ զբոսաշրջիկին բավարարելու համար», — նշեց մեր զրուցակիցը։

Զեյթունցյանը նշեց, որ հենց այդ նպատակով Smithsonian ընկերությունը (ԱՄՆ-ում գործող գիտահետազոտական և կրթական ինստիտուտ ու դրան պատկանող թանգարանների համալիր) ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր են մշակում, որոնք ուղղված կլինեն հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

Զեյթունցյանը նշում է, որ առաջին հերթին դա վերաբերում է գյուղերին։ Ինչպես նշում է Smithsonian ընկերությունը, Հայաստանը հարուստ և հրաշալի մշակութային ժառանգություն ունի։

Зармине Зейтунцян и Владимир Геворгян
© Sputnik / Asatur Yesayants
Զարմինե Զեյթունցյանը և Վլադիմիր Գևորգյանը

«Պետք չէ շեշտը դնել մեկօրյա միջոցառումների վրա, օրինակ՝ փառատոներ, համերգներ կամ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի անցկացման։ Այդ ամենը կարող է մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավել, սակայն դա ժամանակավոր արդյունք է ունենալու, իսկ երբ խոսքը գնում է զբոսաշրջության կայուն զարգացման մասին, ապա դա համաչափ տարածաշրջանային զարգացում է ենթադրում»,- ավելացրեց Զեյթունցյանը։

Նա նաև նշեց, որ իրական զբոսաշրջությունն այն է, որը եկամուտ է բերում ոչ միայն պետությանը, այլև կոնկրետ համայնքի յուրաքանչյուր բնակչի։

Русская версия

Գլխավոր թեմաներ