00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 15-ի մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ». Հերթը հասավ նախընտրական կրակոցներին

Թերթը գրում է. «Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով և զենքի ուժով լուծել:

Пистолет - Sputnik Արմենիա
Ջրառատի հերթական միջադեպը սկսվել է դպրոցից

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաև ատրճանակը:

Եվ ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել: Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի: Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաև ինքնաձիգ:

ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, և վեճը այդտեղից է սկսվել»:

«Հայկական ժամանակ»․«ՕՐՕ» դաշինքի անդամները կարող են պատասխանել Ջրառատի կրակողներին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:

«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաև հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի»,- ասել է Բաբայանը:

«Ժամանակ». Հայտնի սփյուռքահայերն այլ նպատակներ են հետապնդում դիտորդություն անելու ներքո

Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլք, ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։

Թերթին հասած տեղեկություններով՝ այս առաքելությունը իրականում մտածված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու և ապրիլի 2-ից հետո երկրում համապատասխան հասարակական տրամադրություններ գեներացնելու համար:

«Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանի որդին յուղոտ պաշտոն է ստացել

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։

Политика, шахматы - Sputnik Արմենիա
Քաղաքական մշակույթ` առանց փոփոխությունների

Այս պաշտոնը երկար ժամանակ թափուր էր, հետո նշանակեցին Սուրիկ Էլոյանին, որն ընդամենը մի քանի օր աշխատեց։ Հետաքրքիր է՝ մարզպետի որդին, ով նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի փեսան է, ինչքա՞ն կդիմանա հարկայինում։ «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ Ռաֆիկ Գրիգորյանի զավակները Շարմազանովին «ժառանգություն» էին մնացել Սամվել Նիկոյանից, 2011-ից դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, այլևս չի աշխատում օրենսդիր մարմնում, իսկ այժմ էլ որդին դուրս եկավ ԱԺ-ից։

«Փաստ». Ծեծկռտուք Սևանում` ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև

«Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:

ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սևանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,- հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:

Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը:

Լրահոս
0