12:43 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վիկտոր Վոդոլացկի

Ռուս դիտորդ. Հայաստանի ընտրական համակարգը բացառիկ է

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
4701

ՌԴ Պոտդումայի դիտորդը կարծում է, որ Հայաստանի նոր ընտրական համակարգը լիովին բացառում է ընտրակեղծիքների հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Էլեկտրոնային սարքերի կիրառմամբ ընտրական համակարգը, որն օգտագործում է Հայաստանը, բավականին բացառիկ է, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին։

«Մեր դիտորդները եղել են Թուրքմենստանում, Ուզբեկստանում, եվրոպական երկրներում, սակայն նրանք պնդում են, որ ոչ մի տեղ նման սարքավորումների կիրառում չեն տեսել։ Այսպիսի բան առաջին անգամ ենք տեսնում։ Ձեր նորամուծությունը մեզ շատ զարմացրեց, հավանաբար, երկրի բնակիչներին` նույնպես», — ասաց նա։

Նրա խոսքով` ինքը մի տարեց ընտրող կնոջ հետ անցավ քվեարկության ընթացքը մինչ նրա քվեախուց։

«Ես թերություններ էի փնտրում, շրջանցելու ձևեր, որոնք թույլ կտային խախտումներ իրականացնել։ Այն համակարգով, որ անձամբ անցա, 100% բացառում է ընտրակեղծիքները։ Չեմ կարծում, որ միջազգային դիտորդներից որևէ մեկը բողոք կունենա այն քվեարկության ձևի նկատմամբ, որը այսօր կիրառվում է Հայաստանում։ Եթե որևէ մեկը դժգոհ լինի արդյունքներից ու սկսի մարդկանց փողոց դուրս բերել, դա ոչ կոռեկտ կլինի այդ կուսակցության կողմից, որը չի կարողացել շահել ընտրողի սիրտը», — նշեց Վոդոլացկին։

Նրա կարծիքով` էլեկտրոնային սարքավորումների թերությունն այն է, որ դրանք զգայուն են տարեց մարդկանց մատնահետքերի նկատմամբ, ինչի հետևանքով ընտրատեղամասերում կուտակումներ ու 30-40 մարդուց բաղկացած հերթեր են գոյանում։ Ընդ որում, էլեկտրոնային սարքերը բոլորը նույն գործարանում են արտադրվել, այդ պատճառով տվյալ խնդիրն առկա էր բոլոր տեղամասերում` անկախ քաղաքից։

«Կարծում եմ, մի շարք պետություններ կարող են Հայաստանից ընդօրինակել այս համակարգը, ավելի քիչ բողոքներ ունենալու համար։ Մի դիտարկում, մեծ հերթեր են առաջանում, մեծահասակների մատնահետքերը սարքի կողմից չճանաչելու պատճառով։ Ընտրական հանձնաժողովի անդամները մի քանի անգամ ստիպված են ջրով կամ սպիրտով թրջել։ Կարծում եմ, մյուս ընտրություններին մեխանիզմը կարելի է կատարելագործել, հերթեր չունենալու համար», — ասաց ռուս դիտորդը։

Նա նշեց, որ ընդհանուր մթնոլորտը տեղամասերում շատ բարյացակամ էր։

«Մարդկանց վերաբերմունքը բուն ընտրական գործընթացին ամեն տեղ շատ բարյացակամ է, դա նշանակում է, որ նրանք լավ փոփոխությունների, նախընտրական խոստումների իրականացման հույս ունեն», — ընդգծեց Վոդոլացկին։

Դիտորդն ավելացրեց, որ նրանք արդեն եղել են տասը ընտրատեղամասում և պատրաստվում են այցելել ևս 6-7 տեղամաս։

«Դեռ երեկ մենք այցելեցինք մի շարք բնակավայրեր, մասնավորապես Գառնի և Գեղարդ, տեսնելու, թե ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները։ Երիտասարդները քվեարկության միշտ ավելի ուշ են գալիս։ Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները ավելի բաց են և կարող են հստակ ասել, թե ում և ինչի համար են տվել իրենց ձայնը, մեծահասակները դա գաղտնիք են համարում», — ասաց Վոդոլացկին։

Նա նաև ավելացրեց, որ ուզում է շնորհավորել Ռուսաստանին ու Հայաստանին, քանի որ վաղը լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փաստաթղթի ստորագրման 25-ամյակը։

«Սա լավ տարեթիվ է` քառորդ դար մենք բարեկամաբար ապրեցինք։ Կարծում եմ` և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիները լավ են տրամադրված։ Մեզ մոտ մեծ թվով հայեր են բնակվում։ Ես 12 տարի եղել եմ փոխմարզպետ, մյուս երկու փոխմարզպետները հայեր էին։ Ռոստովի օրինակով կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ միայն այդ 25 տարիների վրա են հիմնված, այլև համատեղ կացության հարյուրամյակների», — եզրափակեց Վոդոլացկին։

Պետդումայից Հայաստանում, ընդհանուր առմամբ, կա 9 դիտորդ։ Նրանք հետևում են ընտրական գործընթացին Երևանում, Գառնիում, Գեղարդում, Գյումրիում և Ստեփանավանում։

Русская версия

 

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ