00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամավորները փորձում են փրկել 80 հեկտարանոց այգին

© Sputnik / Asatur YesayantsСубботник в Ереване
Субботник в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 29-ին «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, միանալով «Նորից Հայաստանը մաքուր դարձնենք» նախաձեռնությանը, այսօր մեծ շաբաթօրյակ է կազմակերպել Երևանի Բուսաբանական այգու տարածքում: Ակցիային մասնակցած կամավորները, որպես պարգև, հնարավորություն կստանան անվճար այցելել այգի:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Անի Դավթյան. 80 հա կանաչ տարածք, որը ոչ քաղաքացիներին է ծառայում, ոչ գիտությանը: Խոսքը բուսաբանական այգու մասին է:

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Միասին մաքուր պահենք մեր քաղաքը

Այսօր այգին ի վիճակի չէ պատշաճ իրականացնել հանգստի գոտու և էկոտարածքի գործառույթները, ֆինանսական միջոցներ չկան, այգին օր օրի վերանում է: Տարածքի մեծ մասն արդեն վերածվել է աղբանոցի, իսկ ամռանն անտանելի է դառնում գետից եկող գարշահոտը։

Այգու հարակից շենքերից մեկի բնակիչ Էդգար Գուշչյանը, չնայած այգու անմխիթար վիճակին, շատ է սիրում լինել այնտեղ։ Նրա խոսքով՝ լավ տեղ է ընկերների հետ քայլելու ու ժամանակ անցկացնելու համար, բայց խանգարող հանգամանքներ շատ կան։

«Չնայած գեղեցիկ լինելուն`այգին խնամված չի, կան գործեր,որոնք չեն արվում, օրինակ՝ ծառերը էտելը, տարածքը մաքրելը, սանիտարական աշխատանք չի տարվում։ Այգու միջից, եթե տեսել եք, կոյուղի է անցնում, որը հարակից շենքերից և հեռավոր Քանաքեռից է գալիս, շատ տհաճ հոտ է, նամանավանդ՝ գիշերային ժամերին կոյուղու հոտը ճնշում է ժողովրդին, և սա է պատճառը, որ ավելի քիչ են այցելում այգի»,- ասաց Գուշչյանը։

Հասարակական մի շարք կազմակերպություններ, միանալով «Նորից Հայաստանը մաքուր դարձնենք» նախաձեռնության հայտարարած համահայկական շաբաթօրյակին, կամավորների մասնակցությամբ այսօր մաքրել են Երևանի՝ դեռ պահպանված այս եզակի կանաչ տարածքը:

Борьба с мусором - Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու հանրությունը կպայքարեն մաքուր Հայաստան ունենալու համար

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ համակարգող Նարեկ Ադամյանը Sputnik Արմենիային ասաց, որ ծրագրին մասնակցել է շուրջ 200 կամավոր։

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան տարբեր տարածքներում արդեն իրականացրել է աղբահանություն. Սևանի ազգային պարկում, Գոշ լճում, այս անգամ էլ որոշեցինք կենտրոնանալ Երևանի և հենց Բուսաբանական այգու վրա։ Այն մեզ համար թիրախային տարածք է»,- ասաց նա։

Այգու մաքրությունը պահպանելու համար երիտասարդ կենսաբանները պատրաստվում են տարածքում նոր աղբամաններ տեղադրել և ստեղծել հանգստի գոտիներ։

© Sputnik / Asatur YesayantsՇաբաթօրյակ Բուսաբանական այգում
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում - Sputnik Արմենիա
1/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
© Sputnik / Asatur YesayantsՇաբաթօրյակ Բուսաբանական այգում
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում - Sputnik Արմենիա
2/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
© Sputnik / Asatur YesayantsՇաբաթօրյակ Բուսաբանական այգում
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում - Sputnik Արմենիա
3/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
© Sputnik / Asatur YesayantsՇաբաթօրյակ Բուսաբանական այգում
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում - Sputnik Արմենիա
4/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
1/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
2/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
3/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում
4/4
Շաբաթօրյակ Բուսաբանական այգում

Այգին պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին: Ֆինանսների սղության պատճառով այն պատշաճ ուշադրության չի արժանանում։ Բուսաբանական այգին հիմնվել է 1935 թ.-ին՝ 120 հա տարածքի վրա, որից այսօր օգտագործվում է միայն 80-ը:

Անցյալում ծաղկուն և ամենաբազմազան բույսերով հարուստ Բուսաբանական այգին, հիմնադիրների համոզմամբ, պետք է կատարեր մայրաքաղաքի թոքերի դերը, սակայն հիմնադրման օրից 82 տարի անց այստեղ համատարած աղբ ու հրդեհված տարածքներ են:

Լրահոս
0