21:34 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թմրամիջոցներ

Ոստիկանների «Կանեփ-կակաչային» խճանկարն այսօր

Sputnik
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Ոստիկանությունն ամփոփ տեղեկություն է հաղորդել 11.08.2017 թ.-ի դրությամբ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը շարունակում է իրականացնել «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը։

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3047,3 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 105 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող, 3 հրազեն, 2 նռնականետ, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ, 1 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 4 փամփշտատուփ:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,97 գրամ «մարիխուանա», 0,39 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցներ:

Գլխավոր թեմաներ