00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է մսի ու կարագի թանկացման պատճառը կամ` գնացեք թերսնվեք

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մսի ու կարագի գները բարձրացել են։ Համապատասխան մարմինները մեկնաբանում են` մսի գնի բարձրացման պատճառն արտահանումն է, իսկ կարագինը` միջազգային տատանվող գները։ Ինչ պատճառաբանություն էլ բերեն, փաստ է, որ ստեղծված իրավիճակը հարված է քաղաքացիների գրպանին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի–Sputnik. Գոհար Սարգսյան. Կարագի գնի էական բարձրացման պատճառը միջազգային գներն են։

Самвел Алексанян - Sputnik Արմենիա
«Հրապարակ». տավարի մսի թանկացումը կապված է Սամվել Ալեքսանյանի հետ

«Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսել է մի շարք տնտեսվարողների հետ և պարզել` միջազգային շուկայում կարագի գներն ավելացել են 40–50 տոկոսով, իսկ Հայաստանում, հիմնականում, կարագ են ներկրում Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից ու Գերմանիայից։ Հայաստանում  փաթեթավորված կարագի գինն ավելացել է մոտ 200 դրամով։

«Առավել հետաքրքիրը հետևյալն է` երբ միջազգային գներն իջնում են, մեզ մոտ դա նկատվում է 6–7 ամիս հետո։ Բացատրում են, որ ավելի վաղ բարձր գնով ձեռք բերած ապրանքը դեռ պետք է վաճառեն։ Մինչդեռ հակառակ պրոցեսի դեպքում, երբ միջազգային գներն ավելանում են, մեր շուկան շատ արագ է արձագանքում այդ թանկացմանը` մոռանալով, որ նույն տրամաբանությամբ դեռ պետք է սպառեն էժան գնով ձեռքբերածը»,– ասաց Չիլինգարյանը։

Ի դեպ, նա կոչ է անում նման գնային տատանումներից հետո լուրջ մտածել կարագի արտադրության մասին։ Չիլինգարյանը հայտնեց, որ շատ քիչ քանակով են մեր երկրում կարագ արտադրում, հիմնականում զբաղվում են կարագի ներմուծմամբ ու այստեղ փաթեթավորելով։

Մսի հետ կապված Կարեն Չիլինգարյանը պատճառաբանություններ է լսել, որ, պարզապես, մեծ չափի արտահանում է տեղի ունեցել, ինչն էլ նպաստել է թանկացմանը։

Молочная продукция - Sputnik Արմենիա
Վարչապետ. ԵԱՏՄ–ում հայկական կաթնամթերքն ու մսամթերքը պահանջված են

«Արտահանումը լավ բան է, բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր սպառողի։ Պարզապես, թող ավելացնեն անասունների գլխաքանակը»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում էլ բացատրում են` մսի գինը թանկացել է, որովհետև եղանակային պայմաններն էին վատ։ Այսինքն` անասնակերը քիչ է եղել՝ թանկացել է, տնտեսվարողն էլ միսը սկսել է բարձր գնով վաճառել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Ունենք խոտի, հատիկային կերի պակաս, մոտ 30 տոկոսով անասնակերի գինը բարձրացել է։ Դա կբերեր առնվազն 10–ից ավելի տոկոս գնաճի, որն այս պահին մենք ունենք մսի, մսամթերքի մասով»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, օրինակ, ոչխարի արտահանումը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել է։ Նախորդ տարվա առաջին 9 ամիսներին արտահանվել է մոտ 1100 տոննա ոչխարի միս, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2400 տոննա։

«Մինչև Արաբական երկրներ ու Իրան արտահանելը ոչխարի միսը մեր երկրում գրեթե չէր սպառվում։ Արտահանման շուկա բացվեց, սկսեց ոչխարաբուծությունը զարգանալ։ Հիմա գլխաքանակն ավելանում է, արտահանումը`ևս։ Ոլորտը զարգանում է»,– ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ, չնայած այս պահին կա գնի բարձրացում արտահանման հաշվին, բայց դա մի դրական կողմ ունի` ժողովուրդը կսկսի շատ անասուն պահել, շատ հող մշակել, ինչն էլ կբերի տնտեսական աճի։

Армен Погосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պողոսյան. Թանկացման մասին բացատրությունները հակատնտեսական և հակատրամաբանական են

Օգոսոտոսին Երևանում տավարի մսի 1 կգ միջին գինը եղել է շուրջ 2100 դրամ, ոչխարի մսինը` մոտ 2200 դրամ։ Առավել նկատելի է խոզի գնի թանկացումը. այն կազմում է մոտ 2600 դրամ: Այդ մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Եթե տավարի մսի գինը թանկացել է մոտ 200 դրամով, ապա խոզի մսի գնի թանկացումն ավելի էական է` մինչև 800 դրամ։

2015 թ.-ի ապրիլից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն սկսել է իրականացնել ՀՀ բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրություն։ Ըստ այդմ` մինչեւ 5 տարեկան երեխաների 4 տոկոսի մոտ կա թերսնվածություն, 2 տոկոսի մոտ՝ խիստ թերսնություն։ Պատճառը չբալանսավորված սննդակարգն է, այսինքն` սպիտակուցների պակաս կամ ածխաջրերի ավելցուկ։ Դա էլ հաճախ կապում են աղքատության և սննդի անբավարարության հետ։

Լրահոս
0