Վարչապետ. ԵԱՏՄ–ում հայկական կաթնամթերքն ու մսամթերքը պահանջված են

© Pixabay / Artheos / Молочная продукция
Молочная продукция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը ապագայում կարող է մեծացնել ոգելից խմիչքների և հյութերի մատակարարման ծավալները, կարծում է ՀՀ վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանը զգալի ներուժ ունի ԵԱՏՄ երկրների շուկա պարենային ապրանքներ` այդ թվում մսամթերք ու կաթնամթերք արտահանելու համար, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հայաստանը ԵԱՏՄ երկրների շուկայում ագրարային արտադրանքի` միս, կաթ, պանիր, աղ, կարագ, իրացման համար լավ հեռանկարներ ունի։ Մենք ավանդաբար ուժեղ ենք կոնյակի արտադրման և իրացման հարցում։ Այժմ լավ զարգանում է գինու, գարեջրի, հյութերի արտադրությունը, գյուղմթերքի վերամշակումը», — ասել է Կարապետյանը։

Прямая линия с президентом РФ В. Путиным - Sputnik Արմենիա
Պուտինը խոսել է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի մասին

Նրա խոսքով` հայկական գյուղմթերքի արտահանումը վերջին ժամանակներում վեց անգամ աճել է ։ Որակյալ արտադրանք ներկայացնելու համար երկիրը ակտիվորեն սկսել է ԵԱՏՄ տարածքում ընդունված ուսումնասիրման և պարենային անվտանգության վերահսկման մեթոդներ ներդնել։ Հայաստանն աշխատում է նաև վերլուծական բազայի և լաբորատոր սարքավորումների ուժեղացման ուղղությամբ։

Վարչապետը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հավանության են արժանացել միասնական շուկայում դեղամիջոցների կարգավորման իրավական նորմերը, որոնց համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածքում կգործի դեղորայքի միասնական շուկա։

2016 թվականի արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 6%-ով։ Ռուս-հայկական համագործակցությունն ուղղված է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներին, ինչպես նաև համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը։

«Հայաստանը նաև մեծ ներուժ ունի ՏՏ ոլորտում և ոսկերչական հատվածում», — ընդգծել է վարչապետը։

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Русская версия

Լրահոս
0