00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 3-ից աշխատանքի. Կարեն Կարապետյանը որոշել է կրճատել տոները

© Sputnik / Asatur YesayatsПремьер министр РА Карен Карапетян на форуме "Армения-Диаспора"
Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը մտադիր է 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից կտևեն ընդամենը մի քանի օր։ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։

Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

Школа. Ученики - Sputnik Արմենիա
Հայտնի են ձմեռային դպրոցական արձակուրդի ժամկետները

Հիշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։

Ի դեպ, հետաքրքրական է օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկի հիմնավորումը։

Կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի այդ բաժնում բերված է տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությունը։

Դրա համաձայն, ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային ընդամենը 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում`25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում `40, Չինաստանում` 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում` 25։

Հայաստանում ոչ աշխատանքային վճարվող օրերը` ազգային տոների հետ միասին 45-ն են։ Կառավարության կարծիքով` «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ  գերազանցում է շատ զարգացած  և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։

«Նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը»,- ասված է որոշման նախագծում։

Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, և հաջորդ Ամանորը կտևի ընդամենը 3 օր։

Լրահոս
0