00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության նախարարը շփոթվել է` ամեն 4-րդ դեռահաս հայուհուն վիրավորելով

© Sputnik / Asatur YesayantsЛевон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, այնինչ գերատեսչության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հայ աղջիկների սեռական կյանքի մասին հայտարարությունը շփոթմունքի հետևանք է։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Նախարար Լևոն Ալթունյանը շփոթվել է, Sputnik Արմենիային ասացին առողջապահության նախարարությունից` մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական հարաբերություններ է ունեցել։

«Շփոթմունք է տեղի ունեցել, նախարարը հարցերի տարափից խառնվել է ու տղաների փոխարեն աղջիկներ է ասել»,- Sputnik Արմենիային ասացին նախարարության լրատվական ծառայությունից։

Ըստ պարզաբանման` նախարար Ալթունյանը հարցազրույցի ժամանակ վկայաբերել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրության տվյալները, որոնց համաձայն` հարցված 15 տարեկան տղաների 25%-ն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` ընդամենը 1%-ը։

Նախարարի շփոթմունքը մեծ աղմուկ է բարձրացրել։ Քննադատությունների հեղինակները Լևոն Ալթունյանին մեղադրում են Հայաստանի ամեն 4-րդ 15 տարեկան աղջկան անբարոյական ներկայացնելու և Հայաստանում անչափահասների նկատմամբ համատարած սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններ անելու մեջ։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
«Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը

Հիշեցնենք` Ալթունյանը օրերս հարցազրույցի ժամանակ, խոսելով «Գարդասիլով» պատվաստումները 13 տարեկան աղջիկների շրջանում իրականացնելու մասին, ասել էր, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև աոաջին սեռական հարաբերությունը, մինչդեռ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տվել, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն արդեն նման փորձ ունեն:

Ի դեպ, նախարարությունից հայտնեցին նաև, որ բացի «Արաբկիր» ԲԿ-ում կատարված վերոհիշյալ ուսումնասիրությունից, Հայաստանում 2009-10թթ-ին մեկ այլ նմանատիպ հետազոտություն էլ է կատարվել։

Այս հետազոտության համաձայն` մինչև 15 տարեկան տղաների 50 և աղջիկների շուրջ 2%-ն էր ասել, որ սեռական հարաբերության փորձ ունի։ Հետազոտության հեղինակներն այս տվյալները միջինացրել էին ու եզրահանգում արել, որ Հայաստանի մինչև 15 տարեկան երեխաների 25%-ը սեռական հարաբերության փորձ ունի։

Նախարարության լրատվական ծառայության մեկնաբանության համաձայն` հենց այս երկու ցուցանիշներն էլ հարցազրույցի ընթացքում շփոթեցրել են նախարարին։

Լրահոս
0