00:52 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Էդուրադ Կարապետյան

Armenia ավիաընկերությունը նոր հրամանատար ունի. օդաչուն թողել է ԱՄԷ–ն և վերադարձել հայրենիք

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140671

33–ամյա օդաչուն ԱՄԷ–ից վերադարձել է Հայաստան` հրամանատարի տեղը զբաղեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանն այսօր առաջին թռիչքն է կատարել (Երևան–Բեյրութ–Երևան չվերթը) Boeing 737 օդանավի հրամանատարի կարգավիճակում։

33–ամյա փորձով օդաչուն թողել է Արաբական Միացյալ Էմիրություններն ու վերադարձել հայրենիք, երբ առաջարկ է ստացել Armenia ավիաընկերությունից։

«Ես արդեն թռել եմ 22 հազար 500 ժամ։ Ծնվել եմ ավիացիոն ընտանիքում, հայրս և եղբայրս օդաչուներ են, մայրս աշխատել է օդանավակայանում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Կարապետյանը Armenia–ի օդաչուական անձնակազմի երրորդ հրամանատարն է, բայց ինքնաթիռի հրամանատարի դերը նոր չէ նրա համար։

Նախկինում նա եղել է Ան-24–ի, Bombardier Canadair Regional Jet (CRJ) ինքնաթիռի հրամանատար, այդ կարգավիճակում նա թռել է 15 հազար ժամ։

Armenia–ում երրորդ հրամանատարի նախապատրաստությունը մեծ ձեռքբերում են համարում երիտասարդ ավիաընկերության համար։

«Նա ավիաընկերության երրորդ հրամանատարն է, փորձառու օդաչու։ Ավիաընկերությունը երկու տարվա ընթացքում նախապատրաստել է ութ երկրորդ օդաչուների և երեք հրամանատարների», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս տարի ավիաընկերությունը ծրագրում է 2 օդաչուներ նախապատրաստել երկրորդ օդաչուի տեղի համար։

  • Armenia ավիաընկերությունը դիմավորում է Էդուարդ Կարապետյանին
    Armenia ավիաընկերությունը դիմավորում է Էդուարդ Կարապետյանին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Armenia ավիաընկերությունը դիմավորում է Էդուարդ Կարապետյանին
    Armenia ավիաընկերությունը դիմավորում է Էդուարդ Կարապետյանին
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 2
© Sputnik / Aram Nersesyan
Armenia ավիաընկերությունը դիմավորում է Էդուարդ Կարապետյանին

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։

Ըստ թեմայի

«Armenia» ավիաընկերության անակնկալը կանանց. աննախադեպ ցածր գներ Երուսաղեմ թռչելու համար
Հիշում են և գնահատում. «Armenia»–ն շնորհակալություն է հայտնել քաղավիացիայի վետերաններին
Armenia հեշթեգը մեկ օրում «պայթեցրել» է Instagram-ը

Գլխավոր թեմաներ