00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը, հրամանատարը, զինվորականները և փանիկցիները` մեկ վրանի տակ. ի՞նչն է նրանց միավորել

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Паник (22 июля 2018 года).
Село Паник (22 июля 2018 года). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախապես կայացած փակ խորհրդակցության ժամանակ կրկին նշվել է, որ զորավարժությունների դեպքում պետք է տեղյակ պահեն նաև համայնքների ղեկավարներին: Քննարկվել է նաև ծանր զինտեխնիկայի պատճառով վթարված ճանապարհների բարեկարգման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Փանիկ  համայնքում այսօր միևնույն վրանում փանիկցիների հետ հայ և ռուս զինվորականներն էին, Պաշտպանության նախարարն ու ռուսական ռազմաբազայի հրամանատարը: Հյուրասիրությունը  զինվորականն էր՝  հնդկաձավարով շիլա: Այն յուրատեսակ հաշտեցման միջոցառում էր, բարձրացվեց բաժակ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության:

Село Паник (22 июля 2018 года). - Sputnik Արմենիա
Սխալ կար և՛ հայկական, և՛ ռուսական կողմից. Տոնոյանը` Փանիկի միջադեպի մասին

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նախաձեռնությամբ էր կազմակերպել էր միջոցառումը. զինվորական դաշտային հյուրասիրություն ու երգ ու պար: Սա, ըստ  բազայի հրամանատարության, ի նշան հայ-ռուսական բարեկամության էր արված:

Միջոցառմանը ներկա էր նաև  ՀՀ ՊՆ Դավիթ  Տոնոյանը: ՀՀ  Զինված ուժերի ղեկավարը, 102-րդ  ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ  համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ միասին նախ ծաղիկներ դրեցին փանիկցի զոհված ազատամարտիկների և  քառօրյա պատերազմի մասնակից զինվորի գերեզմանին:

Ապա համայնքապետարանում տեղի ունեցավ փակ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեց 102-րդ ռազմաբազայի կողմից իրականացված և իրականացվելիք  զինավարժությունների խնդիրը:

Այնուհետև, ՀՀ ՊՆ  նախարարը, մարզպետի և 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ուղեկցությամբ  մասնակցեցին համատեղ հյուրասիրությանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀանդիպում Փանիկում
Հանդիպում Փանիկում - Sputnik Արմենիա
1/5
Հանդիպում Փանիկում
© Sputnik / Armenuhi MkhoyanԴավիթ Տոնոյանը Փանիկում
Դավիթ Տոնոյանը Փանիկում - Sputnik Արմենիա
2/5
Դավիթ Տոնոյանը Փանիկում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀանդիպում Փանիկում
Հանդիպում Փանիկում - Sputnik Արմենիա
3/5
Հանդիպում Փանիկում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀանդիպում Փանիկում
Հանդիպում Փանիկում - Sputnik Արմենիա
4/5
Հանդիպում Փանիկում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀանդիպում Փանիկում
Հանդիպում Փանիկում - Sputnik Արմենիա
5/5
Հանդիպում Փանիկում
1/5
Հանդիպում Փանիկում
2/5
Դավիթ Տոնոյանը Փանիկում
3/5
Հանդիպում Փանիկում
4/5
Հանդիպում Փանիկում
5/5
Հանդիպում Փանիկում

Անդրադառնալով ռուսների կողմից տվյալ միջոցառումը որպես ոչ ֆորմալ ներողության տարբերակ հարցին` Փանիկի  գյուղապետ Վարդան Մակեյանը  լրագրողներին ասաց. «Մենք չենք վիճել, որ սա լինի հաշտեցման միջոցառում, պարզապես եղել է անհամաձայնում,  գյուղի  բնակիչները տեղյակ չեն եղել, այդ պատճառով է աղմուկը եղել: Պարզապես, հանկարծակի են եկել գյուղացիները, իսկ եթե  տեղյակ լինեին` ուրիշ բան: Այսօրվա միջոցառումը փաստում է՝ ռուս-հայկական բարեկամությունը շարունակվում է»:  Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ փակ խորհրդակցության ժամանակ  կրկին նշվել է, որ զորավարժությունների դեպքում, անպայման, նախապես պետք է տեղյակ պահեն նաև  համայնքների ղեկավարներին:

Քննարկվել է նաև ծանր զինտեխնիկայի պատճառով վթարված ճանապարհների  բարեկարգման հարցը։

День открытых дверей 102-й российской военной базы (21 июля 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Ի՞նչ են «թաքցնում» Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու։

Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել:

Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի  և ներողություն խնդրին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է և որ մեղավորները պատասխան են  տալու»,-ասել է Շիրակի մարզպետը և հիշեցրել, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է  նախատեսված նման միջոցառումների, վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Հուլիսի 22–ին Փանիկ գյուղում այս թեմայով խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջև։ Խորհրդակցությունից հետո նախարար Տոնոյանը լրագրողներին ասել է, որ նախարարությունը հետախուզական ստորաբաժանման մարզման մասին տեղեկացված է եղել, որտեղ նշված չի եղել անցկացման վայրը։

Լրահոս
0