17:37 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Վեոլիա ջուր

«Վեոլիա ջուր» ընկերությունը 20 մլն դրամով տուգանվեց. պատճառը ջրաչափերն են

© Sputnik / Arpi Beglaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեց 20 միլիոն դրամի չափով` գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,-ասել է Շաբոյանը:

«Արազեն» հայ-գերմանական ընկերությունը, որը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, դիմել է ՏՄՊՊՀ` «Վեոլիա ջրի» պատճառով ոչ մրցակցային իրավիճակում հայտնվելու և գործունեությունը դադարեցնելու պատճառով:

«Արազեն» հայ-գերմանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արա Սանթրոսյանն ասել է, որ իրենց ընկերության կողմից արտադրված ջրաչափերը ոչնչով չեն զիջում Չինաստանից, Իսպանիայից ներկրված ջրաչափերին:

«Մենք 2001 թվականից իրականացնում ենք մեր գործունեությունը բավական մատչելի գներով: Մեր արտադրած ջրաչափերը 90 տոկոսով կիրառվում են Լեռնային Ղարաբաղում, 200 հազարն էլ Վրաստանում է տեղադրված, բայց «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով մենք կանգնել ենք փաստի առաջ, չենք կարողանում իրացնել մեր արտադրած ջրաչափերը ՀՀ-ում և դադարեցրել ենք մեր գործունեությունը»,-ասաց նա:

«Արազենի» դիմում –բողոքի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ և գնման գործընթացում չի եղել հրապարակային, ընկերությունը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողի իր արտադրանքն իրացնել: 2017 թվականին «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից մինչև 7000 դրամ: Արդյունքում, միայն մեկ տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռք բերման համար վճարել է 100 միլիոն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Ըստ թեմայի

«Վեոլիա Ջուրը» տուգանվեց 5 մլն դրամով. ի՞նչ խախտումներ են բացահայտվել
«Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեցին 10 միլիոն դրամով
Ու՞մ փողերով են ջրվում Առինջի փարթամ այգիները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ