06:07 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (942)
47322

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ)Սարգսյանը 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե։

Այս մասին այսօր Իջևան քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (942)

Ըստ թեմայի

Հայտնի է` ով կփոխարինի Սերժ Սարգսյանի եղբորը
Փաշինյանն ասաց` ինչու «թավշյա հեղափոխությունից» հետո Սերժ Սարգսյանին չեն բռնել
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»
թեգերը:
Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ