01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Գազ

Երկսայր սուր. ինչպես կանդրադառնա բյուջեի վրա «Գազպրոմ Արմենիայի» սակագների պահպանումը

CC0 / PhotoMIX-Company / Плита
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Ինչ իրավիճակ կստեղծվի սահմանին գազի գնի թանկացումից հետո։ Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սահմանին գազի գնի թանկացումից հետո գազի սակագնի պահպանումը Հայաստանի բնակչության համար կարող է հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային հնարավորությունների նվազեցման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչը։

2018 թվականի վերջին օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց նախին 150 դոլարի փոխարեն 165 դոլարով։ Այնուհետև կառավարությունում պարզաբանեցին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Սակագինն այդ այսօր 1000 խմի–ի դիմաց 290 դոլար է կազմում։

«Մաքուր եկամուտը 15 դոլարով նվազեցնելը, հավանաբար կհանգեցնի «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային հնարավորությունների նվազեցման, քանի որ դրա մյուս բաղկացուցիչները` բաժնետիրոջ շահույթն ու հարկերը, ընկերության իրավասության ոլորտից դուրս են և կարգավորվում են կա՛մ միջազգային պայմանագրով, կա՛մ ազգային ֆիսկալ օրենսդրությամբ։ Առանց ներքին սակագները բարձրացնելու, նախևառաջ տուժելու են ընկերության հենց ներդրումային հնարավորությունները», – նշեց Գրիվաչը։

Փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով` էներգետիկայի ոլորտում «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթը նվազեցնելու արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջում, երբ կհրապարակվի Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը։

«Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե որքանով է փոխվել ընկերության կողմից վճարվող հարկերի ծավալը։ Չի բացառվում, որ սակագների պահպանումը նվազեցնի երկրի բյուջե մտնող հարկերը», –Sputnik Արմենիային ասաց  Մանվելյանը։

Երկու փորձագետներն էլ գրեթե միակարծիք են, որ «կապույտ վառելիքի» գինը 150–ից մինչև 165 դոլար բարձրացնելու համար օբյեկտիվ պատճառներ կային։

Գրիվաչի կարծիքով` գազի գներն արտաքին շուկաներում անցած տարի աճել են, և «Գազպրոմը» Հայաստանի համար սակագնի բարձրացման տնտեսական հիմքեր ուներ։ Բացի այդ քաղաքական մակարդակով ավելի ցածր սակագին պահպանելու մասին պայմանավորվածություններ նոր իշխանություններին դեռ չի հաջողվել ձեռք բերել։

«Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գնի վերաբերյալ բանակցությունները նրանք սկսել են «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը հարկերի վճարումից խուսափելու մեջ մեղադրելուց հետո։ Այս փաստն, իհարկե, ևս ազդել է ռուսական կողմի տրամադրվածության վրա», – կարծում է Գրիվաչը։

Ինչպես նշեց Մանվելյանը, աշխարհում, ընդհանուր առմամբ, գազի սակագնի բարձրացման միտում է նկատվում։ Նույն եվրոպական շուկայում մեկ տարի առաջ գազն արժեր 250 դոլար, այսօր այն արժե 300-350 դոլար։ Բացի այդ, եթե նայենք տարածաշրջանային իրավիճակին, դժվար չէ նկատել, որ Հայաստանի համար ռուսական գազի սակագինն ամենացածրն է։

«Օրինակ`Ադրբեջանը Վրաստանին գազ է մատակարարում 215 դոլարով, BP–ն Թուրքիա ադրբեջանական գազը մատակարարում է 290 դոլարով, Իրանն իր գազը վաճառում է 300 դոլարով», – ավելացրեց նա։

Իրանական գազն այսօր Հայաստանում շատերը դիտարկում են որպես այլընտրանք ռուսականին։ Սակայն դիտորդները բավական թերահավատորեն են նայում այդ տեսակետին։  Ռուս վերլուծաբանը, ինչպես և Մանվելյանը, կարծում է, որ դրա պատճառը իրանական գազի բարձր գինն է։

Ըստ թեմայի

Կթանկանա՞ գազը Հայաստանում. մտահոգությունը վաղաժամ է
Ով և որքան է վճարում Հայաստանում գազի համար. համեմատություն Եվրոպայի, ՌԴ–ի և Բելառուսի հետ
Ահռելի հաջողություններ ու լուծված խնդիրներ. նախարարներն իրենց աշխատանքից գոհ են հեռանում
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ