10:46 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայկ Մարության

Հայկ Մարությանը պարգևատրել է ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57910

Բացի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից, քաղաքապետի պարգևատրումներին են արժանացել նաև համայնքային ու տարածքային այլ կառույցների աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետն ինքն իրեն չի պարգևատրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` նշելով, որ պարգևավճարներ են ստացել մյուս բոլոր աշխատակիցները։

«Քաղաքապետարանի մնացած 1628 աշխատակիցները տարեվերջին ստացել են պարգևավճարներ` ընդհանուր առմամբ 474 միլիոն դրամի չափով»,– ասաց նա։

Կարապետյանը նաև հայտնեց, որ տվյալ գումարը հատկացվել է քաղաքային բյուջեի տնտեսումներից։ «Մարությանի պաշտոնավարման 100 օրերի ընթացում տնտեսվել է շուրջ 7 միլիարդ դրամ»,– ասաց մեր զրուցակիցը։

Իսկ թե քաղաքապետարանի աշխատակիցներից ով որքան գումարով է պարգևատրվել, քաղաքապետի մամուլի քարտուղարը հրաժարվեց բացահայտել` հավելելով, որ այդ տեղեկությունը կարող է անձնական գաղտնիք պարունակել։

«Հաշվի առնելով այս հարցի շուրջ հանրային հետաքրքրությունը` քաղաքապետարանն արդարադատության նախարարությանը հարցում է ուղղել, թե արդյո՞ք այդ տեղեկությունները հրապարակելու իրավունք ունի։ Եվ հիմա սպասում ենք արդարադատության նախարարության պատասխանին։ Եթե այդ տեղեկություններն անձնական գաղտնիք չեն պարունակում, նախարարությունն էլ թույլ տա հրապարակել, դրանք կհրապարակվեն»,– ասաց մեր զրուցակիցը։

Իսկ մինչ այդ քաղաքապետարանի կայքում հրապարակված` քաղաքապետի 21.12.2018թ.–ի կարգադրությունից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը հրահանգել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևներով` աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին`մեկամսյա աշխատավարձի չափով։

Բայց նույն կայքից հայտնի է դառնում նաև, որ քաղաքապետից պարգևատրումներ են ստացել ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցները։

25.12.2018թ.–ի կարգադրությամբ Հայկ Մարությանը քաղաքային բյուջեից 4 752 907 դրամ նվիրատվություն է հատկացրել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին` աշխատակիցներին խրախուսելու նպատակով։

Նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ 2 632 000 դրամ էլ նվիրաբերվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցներին խրախուսելու համար։

Դեկտեմբերի 25-ի մեկ այլ կարգադրությամբ էլ քաղաքապետը պարգևատրումներ է արել Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին`մեկամսյա աշխատավարձի չափով, սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցներին` ոչ ավել, քան մեկամսյա աշխատավարձի չափով։ Այս պարգևատրման ընդհանուր չափը որոշման մեջ չի նշվում։

Նշենք, որ ըստ քաղաքապետարանից Sputnik Արմենիային տրված պարզաբանման` այս բոլոր պարգևատրումները նորություն չեն և կատարվել են նաև նախկինում` ամեն տարեվերջին։

Եվ 2018թ–ի համար ևս պլանավորված են եղել այդ տարվա բյուջեով, որը հաստատվել էր 2017թ–ին։

Բայց այս տարվանից սկսած` քաղաքապետը որոշել է փոխել կարգը և աշխատակիցներին այսուհետ պարգևատրել ըստ աշխատանքի արդյունավետության գնահատման գործակցի։

Ըստ թեմայի

Օրենքով արգելված չէ. Լիլիթ Մակունցը պաշտպանում է մարզպետներին
Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան

Գլխավոր թեմաներ