08:43 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Կալանավորել

«Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողը կալանավորվել է. ԱԱԾ

CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25610

ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Facebook–ի «Դուխով Հայաստան» ֆեյք էջի օգտատերը կալանավորվել է: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

«Հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ այդ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն»,–ասաց Գալստյանը:

ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:

Նշենք, որ վերոհիշյալ հոդվածը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4–ի կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ–ին հանձնարարեց հստակ քայլեր ձեռնարկել տեղեկատվական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում` հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց նա։

Արդեն հաջորդ օրը` ապրիլի 5–ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ մեկ անձ ձերբակալվել է` Ֆեյսբուքում ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու համար։

Ըստ թեմայի

Տնտեսական աճի մասին նախկին բոլոր պնդումները ֆեյք են. Փաշինյան
Ֆեյք, թե՞ իրականություն. Յուրա Մովսիսյանը կխաղա՞ Հայաստանի առաջնությունում
Facebook–ի ֆեյք էջի օգտատեր է այսօր ձերբակալվել. Վանեցյան
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ